Գլխավոր տեղեկություն
Номер
N 807-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.307
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
12.10.2010
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
12.10.2010
Дата вступления в силу
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60510378

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 807-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշմամբ հաստատված կանոնադրության`

1) 5-րդ կետում «375009» թիվը փոխարինել «0009» թվով.

2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1», «գ.1», «է.1», «ժէ.1», «լ.1», «լգ.1», «լդ.6» և «լդ.7» ենթակետերով.

ա. «ա.1) հաստատում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը.»,

բ. «գ.1) հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը՝ համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջարկությամբ.»,

գ. «է.1) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը.»,

դ. «ժէ.1) վարում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը.»,

ե. «լ.1) սահմանում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորմանը մասնակցելու վճարի չափը.»,

զ. «լգ.1) ստեղծում է մանդատային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնող թեստավորման հանձնաժողովներ.»,

է. «լդ.6) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացված յուրաքանչյուր թեստավորումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստացած քաղաքացիների տվյալները տեղադրում է Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում.»,

ը. «լդ.7) համաձայնություն է տալիս «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար.».

3) 8-րդ կետի`

ա. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) հրապարակում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունները՝ մրցույթը կամ թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում.»,

բ. «ժդ» ենթակետը «գրանցելու և» բառերից հետո լրացնել «կադրերի» բառով,

գ. «իա» ենթակետում «կադրային գործի վարման» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով,

դ. «լա» ենթակետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

4) 10-րդ կետի «ժ» ենթակետում «կարգապահության» բառը փոխարինել «կարգապահական» բառով:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան