Գլխավոր տեղեկություն
Номер
N 1522-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.10.2010-28.10.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.01.26/3(737).1 Հոդ.11.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2010
Дата вступления в силу
27.01.2010

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1522-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների և 18-րդ հոդվածի 2-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերի, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6-11-րդ հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա. N 4 հավելվածով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ ֆինանսավորման աղբյուրների և դրանց առանձին տարրերի` համաձայն N 1 հավելվածի,

բ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի,

գ. 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի` համաձայն N 3 հավելվածի,

դ. 8-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի,

ե. N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի,

զ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի,

է. N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված 2010 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2008 թվականի բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի,

ը. N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2010 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի,

թ. N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները` համաձայն N 14 հավելվածի.

2) որ 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.

3) որ 2010 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.

4) որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.

5) որ սույն որոշման 4-րդ կետի 13-16-րդ ենթակետերում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն.

6) որ դատական ակտերի հարկադիր կատարողի և քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափերը 2010 թվականին կազմում են համապատասխանաբար 42,000.0 դրամ և 14,400.0 դրամ.

7) որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`

ա. մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ կետի համաձայն բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին: Սահմանել, որ այդ հաշիվը գործում է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը,

բ. հատկացվում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշմամբ հաստատված 2010 թվականի ծախսերի ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.

8) որ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

9) որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ներկայացված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «07. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված բյուջետային հատկացումները ենթակա են ուղղման բացարձակապես ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձմանը: Ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարի գումարները ծախսային հաշվից հաշվեգրվում են ավելացված արժեքի հարկի համապատասխան եկամտային հաշվին և «բյուջետային եկամուտների վերադարձ» գործառնության միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմնավորող փաստաթղթերի` գերավճարի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան եզրակացության և վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածության մասին տեղեկանքի առկայության դեպքում ավելացված արժեքի հարկի գծով եկամտային հաշվից իրականացվում է գերավճարի գումարների վերադարձը: Նշված «07. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների ամբողջ ծավալի սպառման պայմաններում ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձը 2010 թվականի ընթացքում շարունակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ավելացված արժեքի հարկի ընթացիկ մուտքերի հաշվին.

10) որ սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատողների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների, ինչպես նաև դրամարկղերում այդ հաշիվների միջոցների մնացորդների վրա.

11) որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

12) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նորմատիվները, 2-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև 4-րդ կետը գործում են նաև 2010 թվականի ընթացքում.

13) որ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին պետական բյուջեից տրամադրված (տրամադրվելիք) բյուջետային վարկերի վերադարձից ստացվող գումարները (բացառությամբ սույն որոշման N 12 հավելվածում ներկայացված գումարների) մուտքագրվում են կայունացման դեպոզիտային հաշվին.

14) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա և N 719-Ա որոշումներով Հայաստանի Հանրապետության 2009 թվականին պետական բյուջեից տրամադրման համար նախատեսված այն վարկերի գումարները, որոնք 2009 թվականին չեն տրամադրվել, տրամադրվում են 2010 թվականին:

 2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված հատկացումների (69,591.7 հազ. դրամ)` ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն սույն որոշման N 11 հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2010 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 9 հավելվածի.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.04.10 N 486-Ն)

4) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2010 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական գործառական դասակարգման` համաձայն N 13 հավելվածի.

5) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման այն ծրագրերի ցանկը, որոնց գծով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին` համաձայն N 15 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 29.04.10 N 486-Ն)

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`

1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ու դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 14-րդ ենթակետում նշված դեպքի), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ.

3) սույն որոշման 4-րդ կետի 13-15-րդ ենթակետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

4) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4-րդ կետի 13-15-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև, ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 13 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 14-րդ կետի «բ»-«դ» ենթակետերով և 15-19-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն կետի 14-րդ ենթակետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),

գ. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնին, խմբին և դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ),

դ. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում).

2) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացվող առաջարկությունները քննության առնել այդ առաջարկությունները սույն որոշման 5-րդ կետի 14-րդ ենթակետով սահմանված պահանջին համապատասխանելու դեպքում.

3) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված սեփականաշնորհման հաշվում միջոցների առկա մնացորդը` այդ օրենքով բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները` այդ հաշիվների շարժը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.

5) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

6) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետում նշված վճարումներն իրականացնել այդ նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայությամբ` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

7) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 19.1, 19.2, 20.1-20.3, 21.1-21.14, 22.1-22.4, 23, 24 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ներկայացմամբ, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել փոփոխությունների և լրացումների կատարումը նշված աղյուսակներում.

8) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 33,185,842.0 հազ. դրամ բյուջետային վարկ տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-2009 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված բյուջետային վարկերի մարման ժամկետը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու մասին.

9) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաներ հատկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.

10) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1-ին կետի 7-րդ ու 12-րդ ենթակետերին համապատասխան.

11) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ հաստատված բաշխման համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.

12) ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

13) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման NN 5 և 8 հավելվածներով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

14) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել այդ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ.

15) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել տվյալ ծրագրի գծով սույն որոշման N 5 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային գումարների միջեռամսյակային տեղաշարժեր (հաշվի առնելով նաև հատկացումների ավելացման առաջարկվող եռամսյակներում նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների առկայությունը).

16) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել սույն որոշման N 13 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով, 10-րդ հոդվածի 1-ին և 3-6-րդ կետերով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի և նույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման 4-րդ կետի 13-16-րդ ենթակետերի համաձայն կատարված վերաբաշխումները, տեղաշարժերը և փոփոխությունները.

18) ապահովել պետության կարիքների համար անցկացվող յուրաքանչյուր մրցույթի հայտարարության վերաբերյալ` հայտարարությունը հրապարակվելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում չորս անգամ երկու մետրային հեռուստաալիքներով և տասն անգամ ռադիոյով գովազդային հայտարարությունների, ինչպես նաև տարվա ընթացքում չորս անգամ մետրային հեռուստաալիքով և ռադիոյով «Պետական գնումներ» թեմայով հաղորդաշարի հեռարձակումը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 01 դասի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն ենթակետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն ենթակետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային վերաբաշխման միջոցով` սույն ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումների դիմաց փաստացի բացված ֆինանսավորման չափով ավելացնել նշված ծրագրի գծով նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով նախատեսված հատկացումները: Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ սույն ենթակետում նշված վերաբաշխումներն արտացոլել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով հատկացված գումարների չափով:

Համանման մոտեցում կիրառել նաև «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «10. ՀՀ վերահսկիչ պալատի պահուստային ֆոնդ», 03 բաժնի 03 խմբի 01 դասի «04. ՀՀ սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ» և «05. ՀՀ դատարանների պահուստային ֆոնդ», ինչպես նաև 03 բաժնի 04 խմբի 01 դասի «02. ՀՀ դատախազության պահուստային ֆոնդ» ծրագրերով իրավասու մարմինների կողմից ընդունված որոշումներով հատկացումների կատարման դեպքում.

20) սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում, 9-10-րդ կետերում, 11-րդ կետի 1-ին ենթակետում, 13, 15-17-րդ կետերում, 18-րդ կետի 2-րդ ենթակետում, 19-րդ կետում, 22-րդ կետում, 23-րդ և 27-28-րդ կետերում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը.

21) դրական եզրակացություն չտալ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ նախատեսող այն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերին, որոնցով առաջարկվող հատկացումների եռամսյակային բաշխման (աճողական) գումարների ընդունումը կհանգեցնի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով հաստատված հատկացումների` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման (աճողական) գումարների գերազանցմանը.

22) սույն որոշման 5-րդ կետի 16-րդ ենթակետի համաձայն ստացված տեղեկատվությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված օբյեկտների ամփոփ ցանկը.

23) սույն որոշման 20-րդ կետին համապատասխան կատարել փոփոխություններ Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրերով «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ենթավարկերի տրամադրման պայմանագրերում.

24) Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին պետական բյուջեից տրամադրված (տրամադրվելիք) բյուջետային վարկերի վերադարձից փաստացի ստացվող գումարները (բացառությամբ սույն որոշման N 12 հավելվածում ներկայացված գումարների) արտացոլել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում` սույն ենթակետում նշված մուտքերի ընդհանուր գումարի չափով «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի` տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքերի և կայունացման դեպոզիտային հաշվի համալրման գծով ծրագրային ցուցանիշների ավելացման մասին առաջարկություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն.

25) Հայաստանի Հանրապետության 2009 թվականին պետական բյուջեից տրամադրման համար նախատեսված այն վարկերի գումարները, որոնք 2009 թվականին չեն տրամադրվել, հատկացնել 2010 թվականին` համապատասխան գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում` նշված գումարների չափով «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2010 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի և վարկերի ու փոխատվությունների տրամադրման գծով ծրագրային ցուցանիշների ավելացման մասին առաջարկություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) 2010 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2010 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2010 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

2) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական դրամաշնորհների ստացման նախապայմանների ապահովման համար.

3) սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

4) 2009 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել 2010 թվականին կատարվելիք գնումների ձևերը, կազմել և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների դեպքում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների` 2010 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը: Բաց նպատակային մրցույթի գնման մասին հայտերը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս` հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին սույն որոշման N 13 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և դրանց ենթակայության պետական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում, վարձատուի համաձայնությամբ, վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողության դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթի նախատեսման դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում, առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թույլտվության, չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.

6) ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2010 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից, ըստ առանձին պետական հիմնարկների, սահմանել`

ա. կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

բ. ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով), Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով) և Երևանի քաղաքապետին («Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության մասով),

գ. էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը.

7) սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` սույն որոշման N 13 հավելվածով պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունները.

8) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն (յուրաքանչյուր մարմինը` իր մասով, ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

9) սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2010 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ.

10) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 19.1, 19.2, 20.1-20.3, 21.1-21.14, 22.1-22.4, 23, 24 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

11) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը ներկայացնել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող` ենթակա գրասենյակների 2010 թվականի պահպանման ծախսերի տարեկան (եռամսյակային աճողական բաշխմամբ) նախահաշիվները, հաստիքացուցակները և համապատասխան ծրագրերի ամփոփ բյուջեները` դրամային արտահայտությամբ.

12) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված առաջարկություն (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի կապիտալ շինարարության և հիմնանորոգման ծախսերի պետական պատվերով նախատեսված առանձին օբյեկտների գծով սահմանված հատկացումների գումարների և դրանց նախահաշվային արժեքների միջև դրական տարբերության և (կամ) մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ.

13) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանալու դեպքում այդ սուբվենցիաները տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրեր.

14) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կարիքների բավարարման նպատակով հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն առաջարկություններ ներկայացնելիս` նշված առաջարկություններում նշել նշված հատկացումների տրամադրման ժամանակացույցը` ըստ եռամսյակների (նաև աճողական).

15) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 25-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բացատրագիր իրենց կողմից ղեկավարվող մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական) սահմանաքանակների թերի իրացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն այդ սահմանաքանակների թերի իրացված մասի 2010 թվականի մնացած ժամանակահատվածում իրացման գծով ձեռնարկված միջոցների կամ այդ մասի հետագա իրացման աննպատակահարմարության կամ անհնարինության մասին.

16) մինչև 2010 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված օբյեկտների ցանկը:

6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջե.

2) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների նախորդ տարիների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից պետական բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ռազմագիտության կաբինետների վերականգնման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման, սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման, ինչպես նաև հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակման և հրատարակման վերաբերյալ` մինչև 2010 թվականի մարտի 1-ը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնեցմանը ներկայացնել «Աջակցություն Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը» ծրագրի ծախսերի նախահաշիվը` մեկամսյա ժամկետում.

3) մինչև 2010 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2010/2011 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները (ներառյալ ավագ դպրոցները), ինչպես նաև 2010/2011 ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները.

4) ապահովել Եվրամիություն-Հայաստան 2007 թվականի ազգային գործողությունների ծրագրի շրջանակներում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտներում սահմանված ու 2010 թվականի ընթացքում իրականացվելիք նախապայմանների պատշաճ կատարումը:

8. Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրագործվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները 2010 թվականին համապատասխան նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման հնարավորինս բարձր մակարդակ ապահովելու ուղղությամբ:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2010 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) ոչ պետական մամուլի և գրականության հրատարակման համար նախատեսված հատկացումների` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին հրատարակումների, բաշխման վերաբերյալ.

2) երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովման վերաբերյալ.

2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնեցմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի արժանացած Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների 2010 թվականի ցանկը:

12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`

ա. Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,

բ. միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.

2) Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2010 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2010 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

2) հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների վերաբերյալ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2010 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

14. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`

1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ`

ա. այդ լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն պետական կառավարչական հիմնարկների կողմից 2010 թվականին իրականացվող նմանատիպ ծախսերի կատարման կարգին համապատասխան,

բ. սույն որոշման N 15 հավելվածում ներկայացված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվող սուբվենցիաների տրամադրման պայմանագրերում նախատեսել, որ սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն իրականացնում է նախնական փաստաթղթային հսկողություն, իսկ հետավարտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2010 թվականի հետևյալ ծրագրերը հաստատելու վերաբերյալ`

1) ստանդարտների մշակման ծառայությունների.

2) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման.

3) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների.

4) Շանհայ էքսպո 2010 թվականի համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության.

5) զբոսաշրջության աջակցության ծառայությունների.

6) փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության:

16. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ գրականության հրատարակման, տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայությունների վերաբերյալ:

17. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրով նախատեսված կատարվելիք աշխատանքների բացվածքն ըստ տարածաշրջանների:

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների):

19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ` հաշվի առնելով Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման վարկային ծրագրի ազդեցությունը.

2) ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2010 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի (ըստ առանձին ընկերությունների) վերաբերյալ` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշմամբ հաստատված կարգի 5.5-րդ կետի հիմքով նախորդ տարվա փաստացի ցուցանիշների հիման վրա կատարվող ճշգրտումները:

20. «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2011 թվականի հունվարի 1-ը վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

2) Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակներում «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության գծով կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված ենթավարկի հիմնական գումարի մարման ժամկետը հետաձգել մինչև 2011 թվականը:

21. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող համապատասխանաբար կոմիտեի ենթակայության, համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին և «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

22. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2010 թվականի հետևյալ ծրագրերը հաստատելու վերաբերյալ`

1) երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման.

2) նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության իրականացման նպատակով կառավարման ծառայությունների գնման:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2010 թվականի համալիր ծրագիրը:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) 2010 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների ու այլ եկամուտների գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա. մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով),

բ. մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով).

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման նպատակով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.

3) ապահովել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հաշվարկման հիմքում դրված` 2010 թվականի համար ծրագրված հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ/ՀՆԱ ցուցանիշների կատարումը.

4) մեկշաբաթյա ժամկետում սահմանել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված նախահաշվով նախատեսված հատկացումների եռամսյակային բաշխումը:

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.04.10 N 486-Ն)

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը։

26. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2010 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2010/2011 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև 2010/2011 ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները:

27. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ:

28. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2010 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

29. Սույն որոշման N 14 հավելվածում ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 14 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 14 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակում:

30. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 29-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը։

31. Հիմք ընդունելով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» պետական գնման N ՄԲԱՊՁԲ-08/41, N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 պայմանագրերը`

1) «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել կանխավճար սույն որոշման N 5 հավելվածի 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծրագրով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով անշարժ գույքի ձեռքբերման համար նախատեսված հատկացումների հաշվին`

ա. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման oբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 գնման պայմանագրի շրջանակներում` 6,600,000.0 հազ. դրամի չափով, որից` 2010 թվականի առաջին եռամսյակում` 1,980,000.0 հազ. դրամ, 2010 թվականի առաջին կիսամյակում` 3,960,000.0 հազ. դրամ, 2010 թվականի ինն ամսում` 5,940,000.0 հազ. դրամ,

բ. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման oբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 գնման պայմանագրի շրջանակներում` 15,450,000.0 հազ. դրամի չափով, որից` 2010 թվականի առաջին եռամսյակում` 4,635,000.0 հազ. դրամ, 2010 թվականի առաջին կիսամյակում` 9,270,000.0 հազ. դրամ, 2010 թվականի ինն ամսում` 13,905,000.0 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` որպես «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման oբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 գնման պայմանագրերի շրջանակներում վճարվող կանխավճարների ապահովման միջոց սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հունիսի 24-ին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին թիվ 1 և 3 պայմանագրերի հիմնական պարտավորության մեջ «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման oբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 գնման պայմանագրերով նախատեսված «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների ներառումը` կատարելով համապատասխան փոփոխություններ գրավի պայմանագրերում:

32. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխումներ` համաձայն N 16 հավելվածի, իսկ N 1 հավելվածի N 16 աղյուսակում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը վերաբերող մասը շարադրել համաձայն N 17 հավելվածի:

33. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման համապատասխան հավելվածներում արտացոլվել են «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`

1) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում սույն որոշման 32-րդ կետի համաձայն կատարված վերաբաշխումները (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծախսային ծրագրերի միջև).

2) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ներքին հոդվածային այլ (սույն որոշման 32-րդ կետով չպայմանավորված) վերաբաշխումներ:

34. Հույժ գաղտնի:

35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունվարի 18

Երևան

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր

 

Էջ 36-38 Էջ 48-49 Էջ 820-1192 Էջ 1586-1590 Էջ 1602-1617 Էջ 1624 Էջ 2951-2952
Էջ 39 Էջ 50-121 Էջ 1193-1567 Էջ 1591 Էջ 1618-1619 Էջ 1625 Էջ 2953-2961
Էջ 40 Էջ 122-454 Էջ 1568-1578 Էջ 1592-1593 Էջ 1620-1621 Էջ 1626-1931 Էջ 2962
Էջ 41-47 Էջ 455-819 Էջ 1579-1585 Էջ 1594-1601 Էջ 1622-1623 Էջ 1932-2950  
(Հավելվածները փոփ. 04.02.10 N 76-Ն, 29.01.10 N 100-Ն, 29.01.10 N 120-Ն, 18.02.10 N 158-Ն, 04.03.10 N 183-Ն, 04.03.10 N 214-Ն, 04.03.10 N 242-Ն, 11.03.10 N 260-Ն, 25.03.10 N 272-Ն, 04.03.10 N 243-Ն, 25.03.10 N 318-Ն, 25.03.10 N 352-Ն, 08.04.10 N 358-Ն, 08.04.10 N 379-Ն, 15.04.10 N 395-Ն, 15.03.10 N 413-Ն, 22.04.10 N 434-Ն, 29.04.10 N 463-Ն, 29.04.10 N 476-Ն, 29.04.10 N 480-Ն, 29.04.10 N 483-Ն, 06.05.10 N 484-Ն, 06.05.10 N 500-Ն, 06.05.10 N 513-Ն, 06.05.10 N 518-Ն, 13.05.10 N 561-Ն, 20.05.10 N 594-Ն, 03.06.10 N 661-Ն, 27.05.10 N 658-Ն, 27.05.10 N 665-Ն, 27.05.10 N 680-Ն, 03.06.10 N 669-Ն,  03.06.10 N 670-Ն, 03.06.10 N 683-Ն, 03.06.10 N 685-Ն, 03.06.10 N 720-Ն, 03.06.10 N 723-Ն, 10.06.10 N 725-Ն, 10.06.10 N 726-Ն, 10.06.10 N 759-Ն, 10.06.10 N 760-Ն, 17.06.10 N 746-Ն, 17.06.10 N 748-Ն, 24.06.10 N 767-Ն, 24.06.10 N 768-Ն, 24.06.10 N 770-Ն, 10.06.10 N 804-Ն, 17.06.10 N 829-Ն, 01.07.10 N 827-Ն, 08.07.10 N 846-Ն, 08.07.10 N 848-Ն, 01.07.10 N 858-Ն, 15.07.10 N 869-Ն, 15.07.10 N 874-Ն, 15.07.10 N 886-Ն, 15.07.10 N 890-Ն, 22.07.10 N 902-Ն, 22.07.10 N 918-Ն, 10.06.10 N 895-Ն, 08.07.10 N 933-Ն, 15.07.10 N 932-Ն, 05.08.10 N 1008-Ն, 05.08.10 N 1009-Ն, 12.08.10 N 1002-Ն, 12.08.10 N 1013-Ն, 05.08.10 N 964-Ն, 12.08.10 N 1010-Ն, 12.08.10 N 1025-Ն, 19.08.10 N 1036-Ն, 19.08.10 N 1040-Ն, 26.08.10 N 1081-Ն, 05.08.10 N 1028-Ն, 05.08.10 N 999-Ն, 19.08.10 N 1099-Ն, 26.08.10 N 1096-Ն, 26.08.10 N 1127-Ն, 03.09.10 N 1122-Ն, 03.09.10 N 1128-Ն, 03.09.10 N 1131-Ն, 03.06.10 N 732-Ն, 29.07.10 N 1169-Ն, 26.08.10 N 1204-Ն, 03.09.10 N 1163-Ն, 09.09.10 N 1160-Ն, 09.09.10 N 1183-Ն, 09.09.10 N 1184-Ն, 16.09.10 N 1199-Ն, 16.09.10 N 1207-Ն, 16.09.10 N 1211-Ն, 16.09.10 N 1221-Ն, 26.08.10 N 1124-Ն, 24.09.10 N 1226-Ն, 24.09.10 N 1227-Ն, 30.09.10 N 1262-Ն, 24.09.10 N 1229-Ն, 24.09.10 N 1230-Ն, 24.09.10 N 1234-Ն, 09.09.10 N 1238-Ն, 30.09.10 N 1262-Ն, 16.09.10 N 1261-Ն, 24.09.10 N 1263-Ն, 07.10.10 N 1303-Ն, 07.10.10 N 1321-Ն, 07.10.10 N 1328-Ն, 30.09.10 N 1336-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2010, N 1777-Ն 24.02.2011, N 1522-Ն
16.12.2010, N 1675-Ն 01.01.2011, N 1522-Ն
23.12.2010, N 1718-Ն 30.12.2010, N 1522-Ն
23.12.2010, N 1717-Ն 30.12.2010, N 1522-Ն
23.12.2010, N 1700-Ն 28.12.2010, N 1522-Ն
16.12.2010, N 1665-Ն 23.12.2010, N 1522-Ն
16.12.2010, N 1661-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1655-Ն 23.12.2010, N 1522-Ն
09.12.2010, N 1654-Ն 23.12.2010, N 1522-Ն
09.12.2010, N 1642-Ն 23.12.2010, N 1522-Ն
09.12.2010, N 1640-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1639-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1638-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1637-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1635-Ն 23.12.2010, N 1522-Ն
09.12.2010, N 1629-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1616-Ն 23.12.2010, N 1522-Ն
09.12.2010, N 1613-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1608-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1607-Ն 23.12.2010, N 1522-Ն
09.12.2010, N 1606-Ն 23.12.2010, N 1522-Ն
09.12.2010, N 1605-Ն 23.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1593-Ն 16.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1592-Ն 16.12.2010, N 1522-Ն
25.11.2010, N 1591-Ն 16.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1569-Ն 11.12.2010, N 1522-Ն
11.11.2010, N 1565-Ն 11.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1560-Ն 11.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1559-Ն 11.12.2010, N 1522-Ն
02.12.2010, N 1555-Ն 09.12.2010, N 1522-Ն
25.11.2010, N 1541-Ն 09.12.2010, N 1522-Ն
25.11.2010, N 1524-Ն 09.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1523-Ն 09.12.2010, N 1522-Ն
25.11.2010, N 1510-Ն 09.12.2010, N 1522-Ն
25.11.2010, N 1509-Ն 09.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1488-Ն 02.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1487-Ն 02.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1484-Ն 02.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1483-Ն 02.12.2010, N 1522-Ն
04.11.2010, N 1475-Ն 02.12.2010, N 1522-Ն
28.10.2010, N 1473-Ն 02.12.2010, N 1522-Ն
04.11.2010, N 1472-Ն 02.12.2010, N 1522-Ն
18.11.2010, N 1466-Ն 25.11.2010, N 1522-Ն
11.11.2010, N 1459-Ն 25.11.2010, N 1522-Ն
11.11.2010, N 1453-Ն 25.11.2010, N 1522-Ն
11.11.2010, N 1440-Ն 25.11.2010, N 1522-Ն
04.11.2010, N 1432-Ն 25.11.2010, N 1522-Ն
04.11.2010, N 1421-Ն 18.11.2010, N 1522-Ն
04.11.2010, N 1420-Ն 18.11.2010, N 1522-Ն
04.11.2010, N 1412-Ն 18.11.2010, N 1522-Ն
04.11.2010, N 1403-Ն 18.11.2010, N 1522-Ն
21.10.2010, N 1363-Ն 13.11.2010, N 1522-Ն
14.10.2010, N 1371-Ն 11.11.2010, N 1522-Ն
14.10.2010, N 1355-Ն 11.11.2010, N 1522-Ն
07.10.2010, N 1352-Ն 11.11.2010, N 1522-Ն
14.10.2010, N 1357-Ն 04.11.2010, N 1522-Ն
14.10.2010, N 1340-Ն 28.10.2010, N 1522-Ն
30.09.2010, N 1336-Ն 28.10.2010, N 1522-Ն
07.10.2010, N 1328-Ն 21.10.2010, N 1522-Ն
07.10.2010, N 1321-Ն 21.10.2010, N 1522-Ն
07.10.2010, N 1303-Ն 21.10.2010, N 1522-Ն
30.09.2010, N 1299-Ն 21.10.2010, N 1522-Ն
24.09.2010, N 1263-Ն 14.10.2010, N 1522-Ն
16.09.2010, N 1261-Ն 08.10.2010, N 1522-Ն
30.09.2010, N 1262-Ն 07.10.2010, N 1522-Ն
09.09.2010, N 1238-Ն 07.10.2010, N 1522-Ն
24.09.2010, N 1234-Ն 07.10.2010, N 1522-Ն
24.09.2010, N 1230-Ն 07.10.2010, N 1522-Ն
24.09.2010, N 1229-Ն 07.10.2010, N 1522-Ն
24.09.2010, N 1227-Ն 07.10.2010, N 1522-Ն
24.09.2010, N 1226-Ն 07.10.2010, N 1522-Ն
26.08.2010, N 1124-Ն 01.10.2010, N 1522-Ն
16.09.2010, N 1221-Ն 30.09.2010, N 1522-Ն
16.09.2010, N 1211-Ն 30.09.2010, N 1522-Ն
16.09.2010, N 1207-Ն 24.09.2010, N 1522-Ն
16.09.2010, N 1199-Ն 24.09.2010, N 1522-Ն
26.08.2010, N 1204-Ն 23.09.2010, N 1522-Ն
09.09.2010, N 1184-Ն 23.09.2010, N 1522-Ն
09.09.2010, N 1183-Ն 23.09.2010, N 1522-Ն
29.07.2010, N 1169-Ն 23.09.2010, N 1522-Ն
03.09.2010, N 1163-Ն 23.09.2010, N 1522-Ն
09.09.2010, N 1160-Ն 23.09.2010, N 1522-Ն
03.09.2010, N 1131-Ն 16.09.2010, N 1522-Ն
03.09.2010, N 1128-Ն 16.09.2010, N 1522-Ն
26.08.2010, N 1127-Ն 16.09.2010, N 1522-Ն
03.09.2010, N 1122-Ն 16.09.2010, N 1522-Ն
19.08.2010, N 1099-Ն 16.09.2010, N 1522-Ն
26.08.2010, N 1096-Ն 16.09.2010, N 1522-Ն
05.08.2010, N 999-Ն 11.09.2010, N 1522-Ն
05.08.2010, N 1028-Ն 11.09.2010, N 1522-Ն
26.08.2010, N 1081-Ն 09.09.2010, N 1522-Ն
19.08.2010, N 1040-Ն 02.09.2010, N 1522-Ն
19.08.2010, N 1036-Ն 02.09.2010, N 1522-Ն
12.08.2010, N 1025-Ն 02.09.2010, N 1522-Ն
12.08.2010, N 1010-Ն 02.09.2010, N 1522-Ն
12.08.2010, N 1013-Ն 26.08.2010, N 1522-Ն
05.08.2010, N 1009-Ն 26.08.2010, N 1522-Ն
05.08.2010, N 1008-Ն 26.08.2010, N 1522-Ն
12.08.2010, N 1002-Ն 26.08.2010, N 1522-Ն
05.08.2010, N 964-Ն 19.08.2010, N 1522-Ն
15.07.2010, N 932-Ն 12.08.2010, N 1522-Ն
08.07.2010, N 933-Ն 06.08.2010, N 1522-Ն
10.06.2010, N 895-Ն 06.08.2010, N 1522-Ն
22.07.2010, N 918-Ն 05.08.2010, N 1522-Ն
22.07.2010, N 902-Ն 31.07.2010, N 1522-Ն
15.07.2010, N 890-Ն 29.07.2010, N 1522-Ն
15.07.2010, N 886-Ն 29.07.2010, N 1522-Ն
15.07.2010, N 874-Ն 29.07.2010, N 1522-Ն
15.07.2010, N 869-Ն 29.07.2010, N 1522-Ն
01.07.2010, N 858-Ն 29.07.2010, N 1522-Ն
08.07.2010, N 848-Ն 22.07.2010, N 1522-Ն
08.07.2010, N 846-Ն 22.07.2010, N 1522-Ն
17.06.2010, N 829-Ն 22.07.2010, N 1522-Ն
01.07.2010, N 827-Ն 22.07.2010, N 1522-Ն
10.06.2010, N 804-Ն 15.07.2010, N 1522-Ն
24.06.2010, N 770-Ն 08.07.2010, N 1522-Ն
24.06.2010, N 768-Ն 08.07.2010, N 1522-Ն
24.06.2010, N 767-Ն 08.07.2010, N 1522-Ն
10.06.2010, N 760-Ն 01.07.2010, N 1522-Ն
10.06.2010, N 759-Ն 01.07.2010, N 1522-Ն
17.06.2010, N 748-Ն 01.07.2010, N 1522-Ն
17.06.2010, N 746-Ն 01.07.2010, N 1522-Ն
10.06.2010, N 726-Ն 24.06.2010, N 1522-Ն
10.06.2010, N 725-Ն 24.06.2010, N 1522-Ն
10.06.2010, N 723-Ն 24.06.2010, N 1522-Ն
03.06.2010, N 720-Ն 24.06.2010, N 1522-Ն
03.06.2010, N 732-Ն 19.06.2010, N 1522-Ն
03.06.2010, N 685-Ն 17.06.2010, N 1522-Ն
03.06.2010, N 683-Ն 17.06.2010, N 1522-Ն
27.05.2010, N 680-Ն 17.06.2010, N 1522-Ն
03.06.2010, N 670-Ն 17.06.2010, N 1522-Ն
03.06.2010, N 669-Ն 17.06.2010, N 1522-Ն
27.05.2010, N 665-Ն 17.06.2010, N 1522-Ն
27.05.2010, N 658-Ն 17.06.2010, N 1522-Ն
03.06.2010, N 661-Ն 10.06.2010, N 1522-Ն
20.05.2010, N 594-Ն 03.06.2010, N 1522-Ն
13.05.2010, N 561-Ն 27.05.2010, N 1522-Ն
06.05.2010, N 518-Ն 20.05.2010, N 1522-Ն
06.05.2010, N 513-Ն 20.05.2010, N 1522-Ն
06.05.2010, N 500-Ն 20.05.2010, N 1522-Ն
06.05.2010, N 484-Ն 20.05.2010, N 1522-Ն
29.04.2010, N 483-Ն 20.05.2010, N 1522-Ն
29.04.2010, N 480-Ն 13.05.2010, N 1522-Ն
29.04.2010, N 476-Ն 07.05.2010, N 1522-Ն
29.04.2010, N 463-Ն 07.05.2010, N 1522-Ն
22.04.2010, N 434-Ն 06.05.2010, N 1522-Ն
15.04.2010, N 413-Ն 06.05.2010, N 1522-Ն
15.04.2010, N 395-Ն 29.04.2010, N 1522-Ն
08.04.2010, N 379-Ն 22.04.2010, N 1522-Ն
08.04.2010, N 358-Ն 22.04.2010, N 1522-Ն
25.03.2010, N 352-Ն 22.04.2010, N 1522-Ն
25.03.2010, N 318-Ն 15.04.2010, N 1522-Ն
04.03.2010, N 243-Ն 10.04.2010, N 1522-Ն
25.03.2010, N 272-Ն 01.04.2010, N 1522-Ն
11.03.2010, N 260-Ն 01.04.2010, N 1522-Ն
04.03.2010, N 242-Ն 01.04.2010, N 1522-Ն
04.03.2010, N 214-Ն 25.03.2010, N 1522-Ն
04.03.2010, N 183-Ն 18.03.2010, N 1522-Ն
18.02.2010, N 158-Ն 11.03.2010, N 1522-Ն
29.01.2010, N 120-Ն 25.02.2010, N 1522-Ն
29.01.2010, N 100-Ն 25.02.2010, N 1522-Ն
04.02.2010, N 76-Ն 18.02.2010, N 1522-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան