ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 801-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովներին մասնակցելու նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 7-11-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ն. Երիցյանի և Տ. Դավթյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(2-րդ կետը լրաց. 11.10.10 N 832-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝
1) Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Ա. Ջավադյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. սեպտեմբերի 30-ի N 801-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-11-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Երիցյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարար, ԱՄՀ-ում ՀՀ կառավարիչ |
Վ. Ներսիսյանց | - | ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ՀԲ-ում ՀՀ կառավարիչ (համաձայնությամբ) |
Տ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների նախարար, ՀԲ-ում ՀՀ փոխկառավարիչ |
Ա. Ջավադյան |
- | ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, ԱՄՀ-ում ՀՀ փոխկառավարիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.10.2010, N 832-Ա | 12.10.2010, N 801-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|