Գլխավոր տեղեկություն
Номер
N 569-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.07.2010
Дата вступления в силу
22.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2010 թվականի N 569-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՕՄՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով 2010 թվականի հուլիսի 21-24-ը Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 21
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 հուլիսի 21-ի N 569-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-24-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՕՄՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (պատվիրակության ղեկավար)
   
Ա. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
   
Մ. Շահինյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ
   
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան