Գլխավոր տեղեկություն
Номер
N 158-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (23.12.2010-25.11.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2010.12.13/12(16) Հոդ.28
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
26.11.2010
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.11.2010
Дата вступления в силу
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

26 նոյեմբերի 2010 թ.

 N 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 13-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 107-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետերին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ և 32-րդ կետերին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային և քաղաքաշինական գոտիները սահմանելու մասին» N 13-Ա որոշումը:

2. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն և 2010 թվականի մայիսի 7-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 107-Ն որոշումների 1-ին կետերից հանել ««Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային և քաղաքաշինական գոտիները սահմանելու մասին» N 13-Ա որոշմամբ սահմանված» բառերը:

3. Սահմանել`

1) Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով)` համաձայն N 1 հավելվածի.

2) Երևան քաղաքի քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով)` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2012, N 523-Ն 25.11.2012, N 158-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան