Գլխավոր տեղեկություն
Номер
N 574-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.07.2010
Дата вступления в силу
22.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2010 թվականի N 574-Ա

 

«ԶԻԿԱՏԱՐ» ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

«Զիկատար» անտառային ուսումնական կենտրոնում հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման և անցկացման կապակցությամբ փոխադրամիջոցի, դահլիճի վարձակալության, սննդի, պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 442800 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 21
Երևան