ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2010 թվականի N 847-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների նախապայմաններ հանդիսացող գործողությունների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և Զարգացման քաղաքականության վարկ երկրորդ ծրագրի համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Մ. Թումասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Բաղդասարյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ |
Ա. Մնացականյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ա. Մարության | - | ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |