ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2010 թվականի N 835-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 150-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` Եվրամիություն ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործառույթները համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումները կանոնակարգելու մասին» N 150-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. հոկտեմբերի 11-ի N 835-Ն |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման համար օրենսդրական դաշտի մշակում |
2010 թ. նոյեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության |
ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող մթերքի մնացորդային մոնիթորինգային պլանի վերաբերյալ ՀՀ կառա-վարության որոշման ընդունում |
2. |
Ձկնաբուծության ոլորտում մակաբուծային հիվանդությունների գնահատում և հաշվետվություններ ներկայացնելը |
2010 թ. նոյեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
բնագավառում կոմպետենտ փորձագիտական խմբի ձևավորում և մակաբուծային հիվանդությունների վերացման ռազմավարական պլանի մշակում` համաձայն Եվրամիության չափորոշիչների |
3. |
Ձկների, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի փորձաքննություն մանրէային և վիրուսային հիվանդությունների նկատմամբ, այդ թվում` սալմոնելա և աղիքային խմբի մանրէները, մասնավորապես, E-coli 0157:H7 տարատեսակը, և հիվանդությունների մասին հաշվետվություններ ներկայացնելը |
2010 թ. նոյեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
համապատասխան կարողություններով լաբորատորիաների ընտրություն և հաշվետվություններ ներկայացնելը |
4. |
Ձկան, ձկնամթերքի առաջնային մշակման և վերամշակման արտադրամասերում միջազգային չափորոշիչներին համապատասխանող արտադրական (GMP) կամ պատշաճ հիգիենիկ փորձի (GHP) ներդրման սկզբունքների մշակում |
2010 թ. դեկտեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
համապատասխան տեխնիկական ուղեցույցի մշակում և միջազգային չափորոշիչներին համապատասխանող վերամշակման արտադրամասի ձևավորման համար պահանջվող բյուջեի հաշվարկում |
5. |
Ձկան և ձկնամթերքի արտադրությունում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ծրագրի մշակում և ներդրումից բխող հաշվետվություններ ներկայացնելը |
2010 թ. դեկտեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ներդրման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը սահմանող` ՀՀ կառա-վարության որոշման ընդունում |
6. |
Սննդամթերքում մնացորդային նյութերի լաբորատոր հսկողություն իրականացնող լաբորատորիաների ցանցի ձևավորում և միջազգային հավատարմագրման պլանի մշակում |
2010 թ. դեկտեմբերի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
միջազգային փորձագետների կողմից ընտրված երկու լաբորատորիայի «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոն» և «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ների միջազգային հավատարմագրման գործընթացի ծրագրի մշակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի` որպես ազգային երաշխավորված լաբորատորիա, ճանաչման և միջազգային հավատարմագրման գործընթացի ծրագրի մշակում |
7. |
Կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների և էկոլոգիական աղտոտիչների առավելագույն քանակները սահմանող ՀՀ կառավարության չափորոշիչներին համապատասխան փորձաքննության անցկացում |
2010 թ. դեկտեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Եվրամիության որակավորման չափանիշներին համապատասխան` մրցույթի տեխնիկական պահանջի մշակում, լաբորատորիայի ընտրություն և ընտրանքային սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնելը |
8. |
Եվրամիության փորձին համապատասխան` ռիսկերի գնահատման կենտրոնի ձևավորում` 1) սննդային շղթայում առկա ռիսկերի գնահատման համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ձևավորում 2) անասնաբուժական ռիսկերի գնահատման համար իրավասու կենտրոնի ձևավորման հարցի քննարկում և առաջարկություն ներկայացնելը |
2010 թ. նոյեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
|
սննդի անվտանգության իրավասու մարմնին օժանդակող կենտրոնի ձևավորման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կանոնադրության փոփոխություն և 2011 թվականից 20 մլն դրամ բազային ֆինանսավորման հատկացում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|