Գլխավոր տեղեկություն
Номер
N 375-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.10.2010-15.02.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2009
Дата вступления в силу
08.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2009 թվականի N 375-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հարակից տարածքում Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 30.09.10 N 803-Ա)

2. Աշխատանքային խմբին`

1) ապահովել բելգիական «Այբիէյ մոլեկուլյար» ընկերության, Հայաստանի համար բժշկական ծրագրերի զարգացման ֆրանսիական միության հետ բանակցությունների գործընթացը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը.

2) մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների պլան.

3) յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մայիսի 7-ի N 375-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ն. Երիցյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի համանախագահ)

Հ. Քուշկյան

-

ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի համանախագահ)

Մ. Թումասյան

-

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Չիլինգարյան

-

 «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար

Ս. Խաչատրյան

-

 ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

Հ. Գալստյան

-

 «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Փափազյան

-

 Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն

Հ. Թորոսյան

-

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գիտատեխնիկական համագործակցության համակարգող

Ռեյնհարդ Վիչելս

-

«ՄաքՔինսի Էնդ Քոմփընի» միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն (համաձայնությամբ):

 

(Հավելվածը խմբ. 30.09.10 N 803-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան