Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (06.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.09.01/25(594)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
17.10.2012
Дата подписания
17.10.2012
Дата вступления в силу
06.02.2017

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը,

ցանկանալով Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի ոգով խթանել երկու պետությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը,

ցանկանալով նպաստել երկու պետությունների զինված ուժերի միջև երկկողմ համագործակցությանը բարեկամական կապերին,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Կողմերի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը որը կարգավորվում է հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքներով, կիրականացվի խրախուսելու, աջակցելու և այն զարգացնելու նպատակով՝ իրենց պետությունների ներքին օրենսդրության և միջազգային պարտավորություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կիրառումը

 

1) Սույն Համաձայնագրի հիմունքներով Կողմերի լիազորված մարմինները կարող են մշակել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության՝ տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն նման համագործակցության

2) գործողությունների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը, ինչպես նաև գործողությունների իրականացման ձևերը:

3) Համագործակցության տարեկան պլանը կստորագրվի Կողմերի լիազորված ներկայացուցիչների կողմից փոխադարձ համաձայնեցմամբ:

4) Պաշտպանության ոլորտում կոնկրետ համագործակցության գործողությունների կազմակերպումն ու իրագործումը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

5) Կողմերի լիազորված մարմինների հնարավոր խորհրդակցությունները կանցկացվեն ռոտացիոն սկզբունքով համապատասխանաբար Երևանում և Հռոմում` սույն Համաձայնագիրը լրացնող և ամբողջացնող, նպատակահարմար և երկկողմ հաստատմանը ենթակա հատուկ պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իտալիայի Հանրապետության զինված ուժերի միջև հնարավոր համագործակցության ծրագիրը կազմելու և համաձայնեցնելու նպատակով:

 

2. Համագործակցության ուղղությունները

 

Կողմերի միջև համագործակցությունն իր մեջ կներառի, բայց չի սահմանափակվի ներքոնշյալ ուղղություններով.

1) անվտանգություն և պաշտպանության քաղաքականություն,

2) ռազմաիրավական պատրաստություն,

3) հետազոտություն և զարգացում, թիկունքային աջակցություն, և ռազմական նշանակության արտադրանքի և ծառայությունների ձեռքբերում,

4) Խաղաղության աջակցման գործողություններ և մարդասիրական գործողություններ,

5) զինվորական ստորաբաժանումների կառուցվածք և սարքավորումներ, անձնակազմի կառավարում,

6) զինված ուժերի կազմակերպում և կառավարում,

7) կազմզորահավաքային պատրաստվածություն,

8) շրջակա միջավայրի խնդիրներ և աղտոտում՝ ռազմական գործողությունների հետևանքով,

9) ռազմական ոլորտում կրթություն և վարժանք,

10) ռազմաբժշկական ծառայություններ,

11) ռազմական պատմություն,

12) ռազմական մարզանք,

13) երկու Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ռազմական ուղղություններ:

 

3. Համագործակցության ձևերը

 

Կողմերի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) պատվիրակությունների փոխադարձ այցելություններ քաղաքացիական և ռազմական ստորաբաժանումներ,

2) երկու Կողմերի փորձագետների միջև փորձի փոխանակում,

3) պաշտպանության բնագավառում Կողմերի լիազորված մարմինների ներկայացուցիչների միջև հանդիպումներ,

4) ռազմաուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում և վերապատրաստում,

5) դասախոսական և ուսուցանող անձնակազմի, ինչպես նաև ռազմական հաստատությունների ուսանողների փոխանակում,

6) տեսական և գործնական ուսումնական դասընթացներին մասնակցություն, կողմնորոշման ժամանակահատված, սեմինարներին, խորհրդաժողովներին, կլոր սեղանի շուրջ քննարկումներին և գիտաժողովներին, որոնք առաջարկվել են պաշտպանության շահերից ելնելով զինվորական և քաղաքացիական հիմնարկություններում Կողմերի լիազորված մարմինների միջև ընդհանուր համաձայնությամբ,

7) մասնակցություն զորավարժություններին,

8) այցելություններ ռազմանավեր, ռազմական օդանավեր և այլ կառուցվածքներ,

9) մշակութային և մարզական միջոցառումների փոխադարձ իրականացում,

ա) ռազմական նշանակության արտադրանքի և պաշտպանության հարցերին առնչվող ծառայությունների հետ կապված կոմերցիոն նախաձեռնություններին աջակցություն,

10) երկու Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ ռազմական ուղղություններ:

 

ՀՈԴՎԱԾ 3

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառելիս, յուրաքանչյուր Կողմ հոգում է իր սեփական ծախսերը` ներառյալ.

1) ճանապարհածախս, աշխատավարձեր, առողջության և պատահարների ապահովագրություն և իր անձնակազմի հետ կապված ցանկացած այլ ծախսեր՝ իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ առաջին անհրաժեշտ բժշկական օգնության,

2) բժշկական և ատամնաբուժական ծախսեր, ինչպես նաև այն ամենն, ինչ կապված է իր սեփական հիվանդ, վնասցված կամ վիրավորված անձնակազմի տարհանման կամ տեղափոխման հետ:

2. Առանց վերոնշյալ "2)" ենթակետում նշված պայմանները խախտելու, Ընդունող կողմը սույն Համաձայնագրով նախատեսված երկկողմ համագործակցության միջոցառումների իրականացման ընթացքում բժշկական օգնություն պահանջող` Ուղարկող Կողմի ցանկացած անձնակազմին կցուցաբերի առաջին շտապ բժշկական օգնություն իր զինված ուժերի բժշկական հաստատություններում, որն իրականացվում է անվճար հիմունքներով, և, անհրաժեշտության դեպքում, այլ առողջապահական հաստատություններում, եթե Ուղարկող կողմը հատուցի այդ ծախսերը:

3. Սույն Համաձայնագրով նախատեսված միջոցառումները հնարավոր է իրականացնել Կողմերի՝ համապատասխան ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

ԵՆԹԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Ընդունող Կողմի իրավասու մարմինները հյուրընկալվող զինվորական և քաղաքացիական անձնակազմի նկատմամբ իրավունք ունեն կիրառելու իրենց իրավասությունները՝ իրենց պետության տարածքում և Ընդունող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան պատասխանատվության ենթակա կատարված զանցանքների համար:

2. Ուղարկող Կողմի իրավասու մարմինները, այնուամենայնիվ, իրավունք ունեն նախապատվորեն կիրառել իրենց` Ուղարկող կողմի ուժի մեջ մտած օրենսդրության առարկա հադիսացող իրավասություններն իրենց զինված ուժերի անդամների և քաղաքացիական անձնակազմի նկատմամբ` հետևյալ դեպքերում.

1) երբ զանցանքը վնաս է հասցրել Ուղարկող կողմի անվտանգությանը կամ գույքին,

2) երբ զանցանքը հետևանք է ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած` դիտավորությամբ կամ անփութությամբ առաջացած գործողությունների կամ անգործության:

3. Եթե վերոնշյալ հյուրընկալվող անձնակազմն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվի այնպիսի գործողություններում, որոնց համար Ընդունող կողմը Ուղարկող կողմի սկզբունքներին հակառակ կկիրառի սանկցիաներ, Կողմերը, ուղղակի խորհրդակցությունների միջոցով և իրենց հիմնարար սկզբունքներին համապատասխան կհասնեն շահագրգռված անձնակազմը պաշտպանելու համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 5

ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրի ներքո առաքելության/վարժանքի ընթացքում, Ուղարկող կողմի անձնակազմի անդամի կողմից Ընդունող կողմին հասցված ցանկացած վնաս կփոխհատուցվի Ուղարկող կողմի կողմից` փոխադարձ համաձայնության հիման վրա: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հասցված վնասը, որը հանդիսանում է անփութության կամ ուղղակի դիտավորության արդյունք, հատուցում է Ընդունող կողմը:

2. Եթե սույն Համաձայնագրի ներքո գործողություններ իրականացնելիս կամ այդ գործողություններին միանալիս ցանկացած կորստի կամ վնասի համար Կողմերը պատասխանատու են համամասնորեն, Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, փոխհատուցում են այդ վնասը կամ կորուստը:

 

ՀՈԴՎԱԾ 6

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

 

1. Աջակցություն կոմերցիոն նախաձեռնություններին

 

Կողմերը, նպատակ հետապնդելով ռացիոնալացնել ռազմական նշանակության արտադրանքի և դրա հետ կապված գործողությունների ընթացակարգերի նկատմամբ հսկողությունը, համաձայնության եկան օժանդակել նշված ոլորտին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կոմերցիոն նախաձեռնություններին:

 

2. Համագործակցության ձևերը

 

1. Պաշտպանական արդյունաբերության և գնումների քաղաքականության ոլորտներում ռազմական նշանակության արտադրանքի հետազոտման և զարգացման հետ կապված գործողությունները կարող են ներառել հետևյալ ձևերը.

1) գիտական հետազոտություններ, փորձարկում և դիզայն,

2) տեխնիկական ոլորտում փորձի փոխանակում,

3) Կողմերի կողմից որոշված ոլորտներում փոխադարձ արտադրություն, արդիականացում և փոխադարձ տեխնիկական ծառայություններ,

4) ընդհանուր ծրագրերի շրջանակներում կամ Կողմերից մեկի պատվերի հիման վրա համապատասխան ռազմական տեխնիկայի և արտադրանքի գնումներ` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման ոլորտում ազգային օրենսդրությանը համապատասխան,

5) պաշտպանական նպատակներով արտադրության ոլորտում համագործակցելու նպատակով պաշտպանական արդյունաբերությանը և պետական մարմիններին աջակցություն:

2. Կողմերը պարտավորվում են իրագործել այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են երաշխավորելու համար սույն Համաձայնագրից բխող նախաձեռնություններից առաջացած մտավոր գործունեության արդյունքների պաշտպանվածությունը` իրենց օրենսդրությանը և Կողմերի կողմից նշված ոլորտում ստորագրված միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

3. Պարտավորությունները

 

Կողմերը կառաջարկեն փոխադարձ օժանդակություն և համագործակցություն` նպաստելու սույն Համաձայնագրի և դրա դրույթների ներքո ստորագրված պայմանագրերի հետ կապված արդյունաբերությունների և/կամ կազմակերպությունների գործողություններին:

 

ՀՈԴՎԱԾ 7

ԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. «Գաղտնի տեղեկատվություն» - ցանկացած տեղեկատվություն, գործողություն, գործողության իրականացում, փաստաթուղթ, նյութական միջոց կամ առարկա, որոնց Կողմերից մեկը նշագրվել է դասակարգված տեղեկատվություն:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակված կամ առաջացած ցանկացած դասակարգված տեղեկատվություն կօգտագործվի, կփոխանցվի, կպահպանվի, կհանձնվի Կողմերի` ազգային օրենսդրության և կանոնակարգերին համապատասխան: Ի լրումն վերը նշվածի, Հայկական Կողմն Իտալական Կողմի տրամադրած ``RISERVATISSIMO`` (``CONFIDENTAL``) և ``RISERVATO`` (``RESTRICTED``) դասակարգման աստիճան ունեցող տեղեկատվությունը պահպանում և պաշտպանում է առնվազն նույն կարգով, ինչպես նախատեսված է ՝՝ԳԱՂՏՆԻ՝՝ (``SEGRETO``, ``SECRET``) Դասակարգման աստիճան ունեցող տեղեկավության պահպանության և պաշտպանության համար:

3. Դասակարգված տեղեկատվությունը կփոխանցվի միայն ազգային անվտանգության իրավասու մարմնի կամ Կողմերի կողմից լիազորված մարմնի կողմից թույլատրված և նշված ձևով՝ ՝«կառավարությունից՝ կառավարություն» ուղղությամբ:

4. Անվտանգության համապատասխան դասակարգման աստիճաններն են.

 

Հայաստանի Հանրապետության համար

Դասակարգման համապատասխան աստիճան
/անգլերեն/

Իտալիայի Հանրապետության համար

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

TOP SECRET

SEGRETISSIMO

ԳԱՂՏՆԻ

SECRET
CONFIDENTIAL
RESTRICTED

SEGRETO
RISERVATISSIMO
RISERVATO

 

5. Սույն Համաձայնագրի հետ կապված Կողմերի անձնակազմերի միջև փոխանակված դասակարգված տեղեկատվությանն առնչությունը կերաշխավորվի «անհրաժեշտ իմացության» սկզբունքով սահմանված կարգով, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան շնորհված գաղտնիության թույլտվության առկայության դեպքում:

6. Կողմերը կերաշխավորեն, որ փոխանակված ցանկացած դասակարգված տեղեկատվություն կօգտագործվի միայն ըստ նախատեսված նպատակների` սույն Համաձայնագրի շրջանակներում և նպատակներին համապատասխան:

7. Սույն Համաձայնագրին համապատասխան ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում համագործակցության արդյունքում առաջացած դասակարգված տեղեկատվության` երրորդ կողմերին/միջազգային կազմակերպություններին փոխանցումը պահանջում է նշված դասակարգված տեղեկատվության սկզբնաղբյուր հանդիսացող Կողմի անվտանգության իրավասու մարմնի համապատասխան գրավոր թույլտվություն:

8. Սույն Համաձայնագրում չներառված դասակարգված տեղեկատվության անվտանգության հետագա ասպեկտները կկարգավորվեն Կողմերի` ազգային անվտանգության ոլորտում լիազորված համապատասխան մարմինների միջև ոլորտը կարգավորող համապատասխան համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 8

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանումից կամ կիրառումից առաջացած ցանկացած վեճ կլուծվի բացառապես Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 9

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների ներքո երկու Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են ընդունվել պաշտպանության հարցերի շուրջ համագործակցության առանձնահատուկ ոլորտների վերաբերյալ լրացուցիչ արձանագրություններ` ներգրավելով զինվորական և քաղաքացիական հաստատությունների:

2. Երկու Կողմերի միջև լրացուցիչ արձանագրությունների վերաբերյալ քննարկումները կմշակվեն Կողմերի ազգային ընթացակարգերին համապատասխան, կսահմանափակվեն սույն Համաձայնագրի նպատակների շրջանակով և չեն հակասի համապատասխան Կողմերի ազգային օրենսդրությանը:

3. Սույն Համաձայնագրի իրագործման համար կիրառվող ծրագրերը կամ դրանց լրացուցիչ արձանագրությունները կմշակվեն, կզարգացվեն և կկիրառվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորված ներկայացուցիչների կողմից` փոխշահավետության և հնարավորության դեպքում, երկու Կողմերի արտաքին գործերի նախարարությունների հետ սերտ համագործակցության հիմքով:

4. Սույն Համաձայնագիրը կարող է լրացվել կամ փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` դիվանագիտական ուղիներով Կողմերի միջև նամակների փոխանցման միջոցով:

5. Լրացուցիչ արձանագրությունները, փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերից մեկի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 11

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը որևէ պահի չի որոշել դադարեցնել դրա գործողությունը:

2. Համաձայնագիրը դադարեցնելու մասին Կողմերից մեկի որոշումը մյուս Կողմը պետք է գրավոր ծանուցվի դիվանագիտական ուղիներով, և ուժի մեջ կմտնի մյուս Կողմի ստանալուց 90 օր հետո:

3. Սույն Համաձայնագրի դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի ներքո իրականացվող գործողություններին և ընթացիկ ծրագրերին, եթե այլ բան չի որոշվի Կողմերի միջև:

Ի վկայություն դրա, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով իրենց պետությունների կառավարությունների կողմից լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է 2012թ. հոկտեմբերի 17-ին Երևան, երկու հավասարազոր բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, անգլերեն և իտալերեն: Մեկնաբանության տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարի 6-ին