Գլխավոր տեղեկություն
Номер
N 1551-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.12.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1441
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.2010
Дата вступления в силу
18.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1551-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող՝ 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող՝ 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվող միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1551-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1

2

3

4

5

6

7

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքները

Ֆինանսավոր-ման աղբյուրը

1. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման օրենսդրական ու ինստիտուցիոնալ կատարելագործում

1.1.

Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծություն, կատարելագործման
վերաբերյալ առաջարկությունների մշակում` նպատակ ունենալով ուժեղացնելու բնապահպանական
կրթության և դաստիարակության դերը ՀՀ կրթական համակարգում` առավելագույնս շեշտադրելով բնապահպանական խնդիրները և հնարավորինս օպտիմալացնելով համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ), բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) (համաձայնությամբ)

2011-2012 թթ.

բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի կատարելագործման համար նախադրյալների ստեղծում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

1.2.

Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին օրենսդրության փոփոխության ժամանակացույցի մշակում և ՀՀ վարչապետի որոշման նախագիծ ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բուհեր (համաձայ-նությամբ)

2013 թ.

բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի բարելավման համար նախատեսված օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխությունների ամրագրման ապահովում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

1.3.

Բնապահպանական կրթության և դաստիարակության բոլոր մակարդակների համար (նախադպրոցական, միջնակարգ, միջին մասնագիտական, բուհական, հետբուհական) չափորոշիչների մշակում և հաստատում՝ պահպանելով ներդաշնակությունը կրթական բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև միջազգային կրթական ստանդարտների (պահանջների) հետ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ)

ՀՀ բնապահպանության նախարարություն,
բուհեր (համաձայնությամբ)

2014-2015 թթ.

բնապահպանական կրթության և դաստիարակության գիտելիքների կանոնակարգված ձեռքբերման ու գնահատման ապահովում

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

1.4.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

2012 թ.

միջգերատեսչական համագործակցության ուժեղացում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

2. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ոլորտում հզորությունների ստեղծում

2.1.

Երկրի արդի սոցիալ-տնտեսական իրավիճակին և ազգային առանձնահատկություններին համահունչ բնապահպանական կրթության նորացված մեթոդաբանության մշակում (կրթական բոլոր մակարդակների համար)՝ հաշվի առնելով ավանդական և ժամանակակից մեթոդներն ու միջազգային փորձը, ինչպես նաև «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության թեմատիկան և բնապահպանական նշանակության գործնական պարապմունքների անցկացման կարևորությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ)

ՀՀ բնապահպանության նախարարություն, բուհեր
(համաձայնությամբ)

2014-2015 թթ.

բնապահպանական կրթության և դաստիարակության միասնական համակարգի ներդրման մեթոդաբանական հիմքերի ապահովում

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

2.2.

Կրթական տարբեր մակարդակների համար բնապահպանական կրթության և դաստիարակության հայալեզու ուսումնական ձեռնարկներում «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության առանցքային թեմաների ներառում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ)

ՀՀ բնապահպանության նախարարություն, բուհեր (համաձայնությամբ)

2012 թ. շարունակական

բնապահպանական կրթության և դաստիարակության ժամանակակից սկզբունքների և մոտեցումների ներդրում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

2.3.

Բնապահպանական կրթության և դաստիարակության տարբեր մակարդակների համար դիդակտիկ նյութերի, ինտերակտիվ խաղերի, բուկլետների, գովազդային հոլովակների, մուլտիպլիկացիոն կինոնկարների և այլ հանրամատչելի կրթադաստիարակչական ու տեղեկատվական նյութերի պատրաստման վերաբերյալ առաջարկությունների մշակում

ՀՀ կրթության և գիտության նախարա-րություն
(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ)

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2013 թթ.

հանրամատչելի կրթադաստիա-րակչական տեղեկատվական նյութերի միջոցով բնապահպանական գիտելիքների տարածում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

2.4.

Նախադպրոցական և միջնակարգ կրթական համակարգում էկոլոգիական ուղղվածություն ունեցող նախադպրոցական հաստատությունների, դասարանների, էկոլոգիական կրթական կենտրոնների ստեղծման հնարավորությունների հետազոտում և դրա վերաբերյալ առաջարկությունների մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ)

2014-2015 թթ.

բնապահպանական կրթության և դաստիարակության միասնական համակարգի ամրապնդման և ընդլայնման ապահովում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

2.5.

Միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական բնապահպանական կրթությամբ մասնագետների առավել բարձր պահանջարկ ունեցող մարզերում համապատասխան մասնագիտությամբ և որակավորմամբ մասնագետների պատրաստման վերաբերյալ առաջարկությունների մշակում` հաշվի առնելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները և բնապահպանական հիմնախնդիրները

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
բուհեր (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ,
տեղական ինքնակառավարման մարմիններ
(համաձայնությամբ)

2013-2014 թթ.

բնապահպանական կրթության մասնագետների պատրաստման պետական պատվերի հիմնավորված ձևավորում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

3. Հասարակության լայն խավերի բնապահպանական կրթություն, դաստիարակություն և իրազեկում

3.1.

«Օրհուս» երևանյան կենտրոնի և մարզային կենտրոնների տեղեկատվական ու նյութատեխնիկական ապահովման բարելավում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ,
հասարակական կազմակերպություններ (այսուհետ` ՀԿ-ներ)(համաձայնությամբ)

2011 թ. շարունակական

բնապահպանական խնդիրների մասին տեղեկատվության մատչելիության ապահովում, իրազեկության բարձրացում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում, միջազգային ֆինանսավորում

3.2.

Բնապահպանական հարցերի շուրջ կլոր սեղանների, սեմինարների, միջազգային բնապահպանական օրերին նվիրված միջոցառումների անցկացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բուհեր (համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ, ՀԿ-ներ (համաձայնությամբ)

2011 թ. շարու-նակական

բնապահպանական գիտելիքների և տեղեկատվության տարածման ապահովում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում, միջազգային ֆինանսավորում

3.3.

Հանրային գրադարաններում բնապահպանական ուղղվածություն ունեցող գրականության ավելացմանն աջակցություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
բուհեր, ՀԿ-ներ (համաձայնությամբ)

2012 թ. շարու-նակական

հասարակայնության լայն շրջանների համար բնապահպանական ուղղվածություն ունեցող նյութերի մատչելիության ապահովում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

3.4.

Ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան՝ Հայաստանի բնության թանգարանի արդիականացման ծրագրի մշակում և իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն, բուհեր (համաձայնությամբ)

ՀԿ-ներ

(համաձայնությամբ)

2012-2015 թթ.

ժամանակակից մոտեցումներին և սկզբունքներին համահունչ գործող Հայաստանի բնության թանգարան

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

4. Բնապահպանական կրթության և դաստիարակության ոլորտում կադրերի պատրաստում ու վերապատրաստում

4.1.

Կրթության բոլոր մակարդակներում բնապահպանական կրթություն և դաստիարակություն իրականացնող բոլոր մասնագետների համար վերապատրաստման ծրագրերի մշակում ու ներդրում` ՀՀ տնտեսական և կրթական բարեփոխումներին ներդաշնակ և «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» սկզբունքներին համահունչ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ),

բուհեր (համաձայ-նությամբ)

2014 թ. շարունա-կական

բնապահպանական կրթություն և դաստիարակություն իրականացնող մասնագետների որակավորման բարձրացում

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

4.2.

Նախադպրոցական համակարգի դաստիարակների բնապահպանական գիտելիքների ձեռքբերման ու կատարելագործման ծրագրի մշակում

 

- ծրագրի իրականացում`
դաստիարակների ուսուցման կազմակերպում, տեղեկատվական նյութերի պատրաստում և տպագրում, նախադպրոցական հիմնարկների նյութատեխնիկական բազայի բարելավում

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

 

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(ՀՀ կրթության ազգային ինստիտուտ)

2014 թ.

 

 

 

 

 

 

2015 թ. շարունա-կական

բնապահպանական դաստիարակության մակարդակի բարձրացում, դաստիարակների բնապահպանական գիտելիքների և ունակությունների զարգացում

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

 

 


ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

4.3.

Միջնակարգ կրթական համակարգում բնապահպանական ուղղվածությամբ թեմատիկ մրցույթների, օլիմպիադաների, կլոր սեղանների կազմակերպում՝ երիտասարդներին համապատասխան մասնագիտական կողմնորոշում տալու նպատակով

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012 թ. շարունա-կական

երիտասարդության շրջանում բնապահպանական ոլորտի նկատմամբ հետաքրքրության ուժեղացում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում

4.4.

 «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության հիմնախնդիրների ընդգրկմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար բնապահպանության ոլորտում որակավորման բարձրացման, գիտելիքների ձեռքբերման դասընթացների պարբերաբար կազմակերպում (թիրախային խմբերի որոշում, տեղեկատվական փաթեթների ստեղծում, դասընթացների անցկացում և այլն)

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀԿ-ներ(համաձայնությամբ)

2014 թ. շարունա-կական

հասարակայնության տարբեր թիրախային խմբերում բնապահպանական գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ստեղծում

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

5. Միջազգային գիտակրթական համագործակցություն

5.1.

Բնապահպանական կրթության և դաստիարակության միջազգային համակարգին ինտեգրվելու նպատակով միջազգային առաջատար փորձի, մեթոդաբանության և նորմատիվաիրավական դաշտի ուսումնասիրում, դրա մասին միջազգային չափանիշներին համահունչ տեղեկատվության տարածման ծրագրի մշակում

 

- ծրագրի իրականացում` ինտերնետային կայքերի, տեղեկատվական բազաների ստեղծում, տեղեկատվական նյութերի պատրաստում ու տպագրում և այլն

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

 

 




ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
բուհեր (համաձայնությամբ)

2012-2013 թթ.

 

 

 

 

 

 

 

 

 



2014 թ. շարունա-կական

տեղեկատվության տարածման արդիական միջոցների օգտագործման ապահովում

միջազգային ֆինանսավորում միջազգային ֆինանսավորում,

 

 

 

 





ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում

5.2.

Բնապահպանական կրթության և տեղեկատվության փոխանակման տարածաշրջանային ուսումնամեթոդական կենտրոնի ստեղծում` կադրային և ժամանակակից տեխնիկական ներուժի ապահովմամբ (օգտագործելով «Զիկատար» ուսումնական կենտրոնի հնարավորությունները)

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
բուհեր (համաձայնությամբ)

2013-2015 թթ.

տարածաշրջանային մակարդակով բնապահպանական կրթության և տեղեկատվության փոխանակման կայուն հիմքերի ստեղծում

միջազգային ֆինանսա-վորում

5.3.

Երիտասարդական էկոլոգիական ճամբարների ստեղծման (հատկապես գյուղական համայնքներում) հնարավորությունների հետազոտում, դրա վերաբերյալ առաջարկությունների մշակում

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ(համաձայնությամբ)

2014-2015 թթ.

բնապահպանական մտածելակերպի ձևավորման և կիրառական գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ստեղծում

միջազգային ֆինանսավորում

ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում


Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան