Գլխավոր տեղեկություն
Номер
N 1549-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.12.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1439
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.2010
Дата вступления в силу
09.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1549-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1632-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական սահմաններում գտնվող 1.0534 հեկտար հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար, այդ թվում`

1) իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող 0.8299 հեկտար հողեր, որից՝ 0.272 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից` ավտոգազալցակայանի կառուցման համար, 0.5579 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` «Արմավիա» ավիաընկերության գրասենյակային համալիրի կառուցման համար.

2) քաղաքացու սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 0.2235 հեկտար վարելահողը` առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.

2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1549-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան