Գլխավոր տեղեկություն
Номер
N 1258-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.06/48(782) Հոդ.1118
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2010
Дата вступления в силу
16.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1258-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և խարխուլ շինություններով, տարերայնորեն տեղադրված մետաղյա և քարե ավտոտնակներով, որոնց փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով և խաղահրապարակներով, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգի՝ տվյալ տարածքի համար նախատեսված է խարխուլ շենք-շինությունների իրացում` տեղում նոր կառույցի իրականացմամբ` ապահովելով ներդաշնակ կառուցապատում, ինչպես նաև Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի հաշվին.

 2) սույն կետում նշված քաղաքաշինական ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության oբյեկտների oտարման, քանի որ`

ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,

բ. անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

2) նախատեսված oտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է.

3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի, որում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության oտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սեփականության oտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2012 թվականի հունվարի 1-ն է.

5) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի, որում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևով:

3. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար oտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

2) «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 7-օրյա ժամկետում պետության անունից կնքել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագիր.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը, իսկ որոշումը մնացած մասով ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող քսաներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1258-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ` ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը

1

2

3

1.

Նալբանդյան փողոցի N 102 շենքի բակում ավտոտնակներ, Նալբանդյան փողոցի N 102/1, Նալբանդյան փողոցի N 102/2, Նալբանդյան փողոցի NN 102 և 104 շենքերի բակում խանութ, Նալբանդյան փողոցի N 104 շենքի բակում խորդանոցներ, Նալբանդյան փողոցի N 104/2, Նալբանդյան փողոցի N 106 շենքի բակում ավտոտնակներ, Նալբանդյան փողոցի N 106/1, Նալբանդյան փողոցի N 110 շենքի բակում ավտոտնակներ, Թումանյան փողոցի N 13 շենքի բակում ավտոտնակներ, Թումանյան փողոցի N 14 շենքի բակում ավտոտնակ, Թումանյան փողոցի N 16 շենքի բակում ավտոտնակներ և խորդանոցներ, Թումանյան փողոցի N 16-1 հասցեում ավտոտնակ, Թումանյան փողոցի N 18 շենքի բակում ավտոտնակներ և ենթակայան, Թումանյան փողոցի N 18-3, Թումանյան փողոցի N 18/5, Թումանյան փողոցի N 18ա հասցեում բնակելի տուն և ավտոտնակ, Թումանյան 1-ին նրբանցքի N 13 շենքի բակում հողատարածք, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 13 շենքի բակում խորդանոցներ, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի NN 13 և 15 շենքերի բակում ավտոտնակներ և բնակելի տներ, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 15 հասցեում բնակելի տուն, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 17, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 19 հասցեում բնակելի տներ, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 21 հասցեում բնակելի տներ, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 21/2, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 28, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 4/8, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցի N 4/9, Սայաթ-Նովայի պողոտայի N 18 շենքի բակում ավտոտնակներ և բնակելի տներ

4 ամիս

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1258-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ (ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ S9054 ՔԱՌ. Մ)

 

Ներմուծեք նկարագրությունը_912

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան