ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2010 թվականի N 779-Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՆՏՅԱԳՈ ԴԵ ԿՈՄՊՈՍՏԵԼԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին 2010 թվականի սեպտեմբերի 23-26-ը գործուղել Սանտյագո դե Կոմպոստելա (Իսպանիայի Թագավորություն)՝ Եվրոպական միության պետությունների ազգային, շրջանային և տեղական իշխանության մարմինների, ինչպես նաև հարևան պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի` Սանտյագո դե Կոմպոստելա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պետրոսյանի` Սանտյագո դե Կոմպոստելա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանտյագո դե Կոմպոստելա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|