Գլխավոր տեղեկություն
Номер
N 785-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2010
Дата вступления в силу
29.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2010 թվականի N 785-Ա

 

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին 2010 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն` Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչությունում հետագա համագործակցության մասին քննարկումներ անցկացնելու և 2010 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնություն՝ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջկառավարական խորհրդի հերթական 30-րդ նստաշրջանին և «Կադաստրի վարման և իրավունքների պետական գրանցման համակարգեր` ստեղծում, զարգացում և կատարելագործում» խորագրով ԱՊՀ և բալթյան երկրների համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ե. Զախարյանի և Կ. Դավթյանի՝ Սլովակիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե.Զախարյանին՝ գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան