Գլխավոր տեղեկություն
Номер
N 04-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.10/57(791)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
28.10.2010
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
28.10.2010
Дата вступления в силу
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ  2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1 Հավելվածը լրացնել 32.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

32.1

Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ, գլխավոր հաշվապահ

գլխավոր, 1-ին

1

1.2 Հավելվածը լրացնել 70-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

70.

Ներքին աուդիտի վարչության աուդիտոր

գլխավոր, 2-րդ

3

1.3 Հավելվածի 98-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

98.

Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության ավագ մասնագետ

գլխավոր, 2-րդ

2

1.4 Հավելվածի 97-րդ և 99-րդ կետերի «Պաշտոնների խմբերը և ենթախմբերը» սյունակի «առաջատար, 1-ին» բառերը փոխարինել «գլխավոր, 2-րդ» բառերով.

1.5 Հավելվածի 156-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

156.

Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության մասնագետ

առաջատար, 1-ին

2

1.6 Հավելվածը լրացնել 199-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

199.

Արդարադատության խորհրդի աշխատակազմի կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

1

1.7 Հավելվածի 152-րդ, 153-րդ, 154-րդ, 155-րդ և 157-րդ կետերի «Պաշտոնների խմբերը և ենթախմբերը» սյունակի «առաջատար, 2-րդ» բառերը փոխարինել «առաջատար, 1-ին» բառերով.

1.8 Հավելվածի 270-րդ կետի «Պաշտոնների խմբերը և ենթախմբերը» սյունակի «կրտսեր, 2-րդ» բառերը փոխարինել «կրտսեր, 1-ին» բառերով.

1.9 Հավելվածի 36-րդ և 148-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

 

2010 թ. հոկտեմբերի 28
ք. Երևան