Գլխավոր տեղեկություն
Номер
N 1290-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2010
Дата вступления в силу
12.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 1290-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 14,765.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 11
 Երևան 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1290-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՄՈՄԻԿԻ 750-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Հատկացվող գումարը
(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

 

ԸՆԴԱՄԵՆԸ

14,765.0

 
 

այդ թվում`

   
 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան`
ընդամենը

13,300.0

 
 

 այդ թվում`

   

1.

«Սարկողի» ՍՊԸ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի շենքի գազաֆիկացում

8,300.0

Այլ կապիտալ
դրամաշնորհներ

2.

«Սարկողի» ՍՊԸ
Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի այգու վերանորոգում

5,000.0

Այլ կապիտալ
դրամաշնորհներ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն`
ընդամենը

1,465.0

 
 

 այդ թվում`

   

3.

«Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ
«Մոմիկ մանրանկարիչ, 13-14-րդ դդ.» ալբոմ-ուսումնասիրության հրատարակում (անգլերեն)

1,465.0

Այլ ընթացիկ
դրամաշնորհներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան