ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 1290-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 14,765.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 11 |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1290-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՄՈՄԻԿԻ 750-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
NN |
Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Հատկացվող գումարը |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները |
ԸՆԴԱՄԵՆԸ |
14,765.0 |
||
այդ թվում` |
|||
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան` |
13,300.0 |
||
այդ թվում` |
|||
1. |
«Սարկողի» ՍՊԸ |
8,300.0 |
Այլ կապիտալ |
2. |
«Սարկողի» ՍՊԸ |
5,000.0 |
Այլ կապիտալ |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն` |
1,465.0 |
||
այդ թվում` |
|||
3. |
«Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ |
1,465.0 |
Այլ ընթացիկ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |