ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1213-Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ (ՄԱԿԱԳՀ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1971 թվականի դեկտեմբերի 14-ի «Աջակցություն` տարերային և այլ արտակարգ իրավիճակների դեպքում» XXVI, 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Միավորված ազգերի արտակարգ իրավիճակների մարդասիրական աջակցության համակարգման հզորացում» 46/182 բանաձևերի իրագործումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) հաստատել Միավորված ազգերի կազմակերպության աղետների գնահատման և համակարգման համակարգին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը.
2) նշանակել Միավորված ազգերի կազմակերպության աղետների գնահատման և համակարգման համակարգի հետ կապված համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային կապի պատասխանատու.
3) Միավորված ազգերի կազմակերպության աղետների գնահատման և համակարգման համակարգի ազգային անդամներին ահազանգելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարարության համակարգի աշխատողներից ստեղծել մոբիլիզացիոն ազգային կենտրոն` աշխատանքային խմբի տեսքով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 22 Երևան |