ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1208-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված խմելու մայր ջրագծի, խմելու ջրագծի ներքին ցանցերի, օրական կարգավորող ջրավազանների (ՕԿՋ), էլեկտրամատակարարման հոսանքի գծի, վերականգնված խմելու մայր ջրագծերի, խմելու ջրագծի, ոռոգման պոմպակայանի մղման խողովակաշարի, հեռացնող ջրատարի, ոռոգման ցանցի, կաթի ընդունման կետի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված և վերականգնված գույքի կազմից 143.170.592 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն N 1 հավելվածի: Նվիրաբերված գույքի նպատակային օգտագործման պայմանները սահմանել համայնքների հետ կնքվող նվիրաբերության պայմանագրերում:
2. Առաջարկել Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում խմելու մայր ջրագծերի, խմելու ջրագծի, ոռոգման ցանցի, կաթի ընդունման կետի վերականգնման նպատակով կատարված ծախսերը՝ 65.783.492 դրամի չափով, ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ՝ պայմանագրերում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է համայնքների միջոցների հաշվին: Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված կամ վերականգնված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերի մեկական օրինակները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1208-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
NN |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը |
Քանակը (հատ) |
Ձեռք բերման |
Ձեռքբերման արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
ՀՀ Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնք |
խմելու ջրագծի ներքին ցանց, ՕԿՋ |
1 |
2009 թ. |
17.035.444 |
17.035.444 |
2. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղական համայնք |
«Սարի» ամառանոցների էլեկտրամատակարարման հոսանքագիծ |
1 |
2009 թ. |
31.424.500 |
31.424.500 |
3. |
ՀՀ Տավուշի մարզի |
խմելու մայր ջրագիծ, ՕԿՋ, ներքին ցանց |
1 |
2009 թ. |
28.950.119 |
28.950.119 |
4. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստի գյուղական համայնք |
ոռոգման պոմպակայանի մղման խողովակաշար, հեռացնող ջրատար |
1 |
2009 թ. |
65.760.529 |
65.760.529 |
Ընդամենը |
4 |
143.170.592 |
143.170.592 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1208-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
NN |
Համայնքի անվանումը |
Գույքի անվանումը |
Քանակը (հատ) |
Ձեռքբերման |
Ձեռքբերման արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
ՀՀ Արագածոտնի մարզի Ջամշլուի գյուղական համայնք |
կաթի |
1 |
2009 թ. |
2.340.900 |
2.340.900 |
2. |
ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնք |
խմելու մայր ջրագիծ |
1 |
2009 թ. |
11.260.866 |
11.260.866 |
3. |
ՀՀ Սյունիքի մարզի |
խմելու ջրագիծ |
1 |
2009 թ. |
7.783.722 |
7.783.722 |
4. |
ՀՀ Սյունիքի մարզի |
խմելու մայր ջրագիծ |
1 |
2009 թ. |
2.486.621 |
2.486.621 |
5. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի գյուղական համայնք |
ոռոգման ցանց |
1 |
2009 թ. |
41.911.383 |
41.911.383 |
Ընդամենը |
5 |
65.783.492 |
65.783.492 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |