Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.11.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.17/58(792)
Принят
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата принятия
11.11.2010
Подписан
Վճռաբեկ դատարանի նախագահ
Дата подписания
11.11.2010
Дата вступления в силу
17.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի չորրորդ կետի երրորդ ենթակետը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երրորդ, հինգերորդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման հավելված 2-ում 3-րդ կետից հետո լրացնել «3.1» կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 Ա. Մկրտումյան

   

 2010 թ. նոյեմբերի 11

  ք. Երևան