Գլխավոր տեղեկություն
Номер
N 728-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2010-27.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.15/36(702) Հոդ.837
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2009
Дата вступления в силу
16.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 728-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՈՒ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 09.09.10 N 1177-Ն)

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.

5) Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.

6) Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.

9) Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 09.09.10 N 1177-Ն)

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2009 թվականի

 հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1410-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՏաթԵՎի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 9.1

 ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր

 

 քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման

 

NN ը/կ

Բնակավայրը (համայնքը)

Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը

Տարածքը (հա)

Հատուկ կարգավորման նպատակը

Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները

1

2

3

4

5

6

  քաղ. Գյումրի ներառում է`
1.2.3- «Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները
4.5.6- համաքաղաքային
կանաչ գոտիները
7- տեխնոպարկի գոտին
8- ազատ տնտեսական գոտին
9- շրջանցող ավտոմայրուղու գոտին

7888.0 որից՝

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր


3894.0

2976.0
50.0

548.0

420.0

 2.  քաղ. Վանաձոր ներառում է`

232.3 որից՝

բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում

գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

կենտրոնական գոտին
տուրիզմի և հանգստի գոտին
ձմեռային հանգստի գոտին

 

 

 

128.2

84.1
20.0

3.

քաղ. Դիլիջան ներառում է`

617.2 որից՝

բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրություն

1- հարավային գոտին (հատվածը)
2- կենտրոնական գոտին
3- արևմտյան գոտին
4- հարավ-արևմտյան գոտին
5- հարավ-արևելյան գոտին 6- արևելյան գոտին


64.0
64.0
26.6

26.6
210.0
226.0

4.

քաղ. Ջերմուկ ներառում է`
●Կեչուտի ջրամբարի գոտին
●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին
●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը


2048.18

բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

5.

քաղ. Վաղարշապատ

ներառում է`
●պատմամշակութային հուշարձանների պահպանության և կառուցապատման կարգավորման գոտին ●միջպետական ավտոմայրուղու գոտին ●«Զվարթնոց» համալիրի գոտին

316.0 որից՝

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

227.0

71.0
18.0

 

 

6.

քաղ. Աշտարակ ներառում է՝
Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին

368.0

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր

7.

քաղ. Գորիս ներառում է՝
●քաղաքի պատմական կենտրոնը
●քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը
●Վարարակն գետի հովիտը
«Թոզ-կապ» թաղամասը

287.0

բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

8.

գ. Տաթև ներառում է՝
●բնակավայրի զարգացման,
պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները
●պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները

395.0 որից՝ 269.0

 


126.0

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն

9.

գ. Հալիձոր ներառում է՝
բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները

300.0

բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր

10.

քաղ. Վայք

ներառում է.
Պասկևիչի կամրջին հարակից տարածքը
Երևան - Մեղրի միջպետական ավտոմայրուղուց դեպի Արփայի կիրճ և կիրճին հարող բարձրադիր գոտին

7.8

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում

գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր

 

(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 04.11.10 N 1410-Ն)

 

Ծանոթագրություն. Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան