Գլխավոր տեղեկություն
Номер
N 1437-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.11.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2010
Дата вступления в силу
17.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1437-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի հոկտեմբերի 25-ը:

2. Հավանություն տալ «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 11-ի N 1437-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Մոդելը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Ներմուծման ժամկետը

տարին

եռամսյակը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

8421

Ջրի մաքրման սարքավորում, այդ թվում`

1.1

 

Չմշակված ջրի քլորացման համակարգ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

2410801

2010
2011

4
1

1.2

 

Չմշակված ջրի տարողության աքսեսուարներ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

5030603

2010
2011

4
1

1.3

 

Չմշակված ջրի պոմպ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

2367056

2010
2011

4
1

1.4

 

Ուլտրաֆիլտրման ցանց

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

437444

2010
2011

4
1

1.5

 

Ուլտրաֆիլտրման համակարգ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

25882086

2010
2011

4
1

1.6

 

Ուլտրաֆիլտրման և հակառակ լվացման տարողություն

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

3640504

2010
2011

4
1

1.7

 

Ուլտրաֆիլտրման հակառակ լվացման պոմպ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

2765616

2010
2011

4
1

1.8

 

ՌՕ մուտքի պոմպ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

2780198

2010
2011

4
1

1.9

 

Ուլտրաֆիլտրման մաքրման կայան

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

3475247

2010
2011

4
1

1.10

 

Ածխե ֆիլտր

-

հատ

2

Գերմանիա

Գերմանիա

48390993

2010
2011

4
1

1.11

 

Ֆիլտր 5 μm

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

1866426

2010
2011

4
1

1.12

 

Ուլտրամանուշակագույն համակարգ մինչև ՌՕ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

6999099

2010
2011

4
1

1.13

 

Անտիսկալանտի դոզավորման կայան

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

938074

2010
2011

4
1

1.14

 

Բիսորլֆիտի դոզավորման կայան

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

1001260

2010
2011

4
1

1.15

 

Ռեվերս Օսմոս

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

37450042

2010
2011

4
1

1.16

 

Արտադրական ջրի տարողություն

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

11985958

2010
2011

4
1

1.17

 

Արտադրական ջրի պոմպակայան

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

2969757

2010
2011

4
1

1.18

 

Ուլտրամանուշակագույն ստերիլիզացնող սարք

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

5035463

2010
2011

4
1

1.19

 

Հսկիչ սարքեր

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

15636182

2010
2011

4
1

1.20

 

Ջրերի մշակման կայանի համար նախատեսված միացման խողովակներ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

10411160

2010
2011

4
1

1.21

 

Ջրերի մշակման կայանի համար նախատեսված միացման կաբելներ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

4481368

2010
2011

4
1

1.22

 

Ջրերի մշակման կայանի պահեստային մասեր և քիմիկատներ

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

8024662

2010
2011

4
1

2

8422

Պլաստիկ շշերով շշալցման սարքավորում, այդ թվում`

2.1

 

Շիշ փչող մեքենա

Blomax 6

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

336191000

2010
2011

4
1

2.2

 

Բարձր ճնշման օդի կոմպրեսոր

CE 46 B

հատ

1

Բելգիա

Գերմանիա

81310000

2010
2011

4
1

2.3

 

Դատարկ շշերի օդի կոնվեյորներ

Air conveyor

հատ

1

Իտալիա

Գերմանիա

32618000

2010
2011

4
1

2.4

 

Դատարկ շշերը ցայող մեքենա

EM 45_40

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

65377000

2010
2011

4
1

2.5

 

Շշալցնող և խցանավորող մեքենա

DRV 72_12

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

243413000

2010
2011

4
1

2.6

 

Պնևմատիկ խցաններ մատակարարող մեքենա

Cap Feeder

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

8648000

2010
2011

4
1

2.7

 

Ըմպելիքի խառնման մեքենա

Paramix C 21

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

6392000

2010
2011

4
1

2.8

 

Լցման բարձրությունն ստուգող սարք

P 2000 FHK

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

76234000

2010
2011

4
1

2.9

 

Մինչև պիտակավորող մեքենան փչող սարք

TF 02

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

9588000

2010
2011

4
1

2.10

 

Պիտակավորող մեքենա

360_145 GT

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

108382000

2010
2011

4
1

2.11

 

Կոդավորող մեքենա

FBI 10

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

7191000

2010
2011

4
1

2.12

 

Կոնվեյորներ շշերի համար

BTR

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

54332000

2010
2011

4
1

2.13

 

Շղթաների լուբրիկացիոն համակարգ

Time driven

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

8178000

2010
2011

4
1

2.14

 

Փաթեթավորող մեքենա

SP 035

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

86292000

2010
2011

4
1

2.15

 

Արկղերի կոնվեյորներ

GTR

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

8789000

2010
2011

4
1

2.16

 

Պալետների փաթեթավորող մեքենա

107 FRD

հատ

1

Իտալիա

Գերմանիա

2491000

2010
2011

4
1

2.17

 

Հիմնական բաշխիչ

EL-HV

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

4935000

2010
2011

4
1

2.18

 

Մալուխ/ էլեկտրական սարքավորումներ

Cables

հավաքածու

1

Գերմանիա

Գերմանիա

14523000

2010
2011

4
1

2.19

 

Սանիտարական մշակման համակարգ

3 - 4.000

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

74119000

2010
2011

4
1

2.20

 

խողովակներ

Piping Material

հավաքածու

1

Գերմանիա

Գերմանիա

28059000

2010
2011

4
1

2.21

 

Պլատֆորմ

Platforms

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

3290000

2010
2011

4
1

2.22

 

Շաքարի լուծման համակարգ

624-304/303

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

30080000

2010
2011

4
1

2.23

 

Շաքարի ֆիլտրման և սառեցման համակարգ

624-306

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

36237000

2010
2011

4
1

2.24

 

Սպիտակ օշարակի պահման տարողություն, աքսեսուարներ

722-612

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

14382000

2010
2011

4
1

2.25

 

Խտանյութի կայան

722-611

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

12361000

2010
2011

4
1

2.26

 

Վերջնական օշարակի պահման տարողություն, աքսեսուարներ

722-613

հատ

4

Գերմանիա

Գերմանիա

157356000

2010
2011

4
1

2.27

 

Գործընթացի վերահսկման համակարգ

S1

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

20445000

2010
2011

4
1

3

8422

Ապակե շշերով շշալցման սարքավորում, այդ թվում`

3.1

 

Անփակեր (շշերն արկղերից կոնվեյորի վրա տեղափոխող մեքենա)

SP-A 1-1-1400

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

50290000

2010
2011

4
1

3.2

 

Փակեր (շշերը կոնվեյորից արկղերի մեջ տեղափոխող մեքենա)

SP-E 1-1-1401

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

53580000

2010
2011

4
1

3.3

 

Արկղերի լվացման մեքենա

KW 1-2

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

14570000

2010
2011

4
1

3.4

 

շշերի լվացման մեքենա

SEC 19/87 31

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

253800000

2010
2011

4
1

3.5

 

կաուստիկ սոդայի լուծման տարողություն

Hormes 3000

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

8742000

2010
2011

4
1

3.6

 

Դատարկ շշերի ստուգման մեքենա

David

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

32900000

2010
2011

4
1

3.7

 

Դատարկ շշերի ցայման մեքենա

EM 40_36

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

79900000

2010
2011

4
1

3.8

 

Շշալցնող և խցանավորող մեքենա

DMG 50_10

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

202100000

2010
2011

4
1

3.9

 

Խցաններ մատակարարող մեքենա

Corkmaster

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

11045000

2010
2011

4
1

3.10

 

Ըմպելիքի խառնման մեքենա

CMX 4

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

66740000

2010
2011

4
1

3.11

 

Օդային վարագույր

Air curtains

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

4465000

2010
2011

4
1

3.12

 

Կոնվեյորներ շշերի համար

BTR

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

96585000

2010
2011

4
1

3.13

 

Արկղերի կոնվեյորներ

GTR

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

52640000

2010
2011

4
1

3.14

 

Հիմնական բաշխիչ

EL-HV

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

6110000

2010
2011

4
1

3.15

 

Մալուխ/ էլեկտրական սարքավորումներ

Cable material

հավաքածու

1

Գերմանիա

Գերմանիա

22560000

2010
2011

4
1

3.16

 

Խողովակներ

Piping materials

հավաքածու

1

Գերմանիա

Գերմանիա

11750000

2010
2011

4
1

3.17

 

Կոդավորող մեքենա

FBI 10

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

7191000

2010
2011

4
1

3.18

 

Շղթաների լուբրիկացիոն համակարգ

Wet Lubrication

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

4935000

2010
2011

4
1

4

Օժանդակ սարքավորումներ

5

8716 31 000

CO2 տեղափոխման կցորդ-ցիստեռն

-

հատ

1

Թուրքիա

Թուրքիա

28905000

2010
2011

4
1

6

7311 00 990

CO2 պահման տարողություն

-

հատ

1

Թուրքիա

Թուրքիա

20210000

2010
2011

4
1

7

2402 90 000

560 կգ/ժ հզորությամբ գոլորշիացուցիչ

-

հատ

1

Թուրքիա

Թուրքիա

1339500

2010
2011

4
1

8

8481 10 190

Ճնշման իջեցման փական

-

հատ

1

Թուրքիա

Թուրքիա

305500

2010
2011

4
1

9

8403 10 900

600.000 Կկալ/ժ հզորությամբ տաք ջրի բոյլեր

-

հատ

1

Թուրքիա

Թուրքիա

9071000

2010
2011

4
1

10

8403 10 900

3.000 կգ/ժ հզորությամբ գոլորշու բոյլեր

-

հատ

1

Թուրքիա

Թուրքիա

22325000

2010
2011

4
1

11

8422 30 000

CO2 լցման սարքավորում

-

հատ

1

Գերմանիա

Թուրքիա

4817500

2010
2011

4
1

12

8413 50 200

CO2 բարձր ճնշման պոմպակայան

-

հատ

1

Գերմանիա

Թուրքիա

1938750

2010
2011

4
1

13

8403 10 900

3.000 կգ/ժ հզորությամբ գոլորշու բոյլեր

-

հատ

1

Թուրքիա

Թուրքիա

25145000

2010
2011

4
1

14

Ընդամենը

 

2829153249

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
նոյեմբերի 11-ի N 1437-Ա որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

քաղ. Երևան

«_____».......................... 2010թ. 

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Ներսես Երիցյանի, մի կողմից, և «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս Նարինե Բադանյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1437-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

 

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

 

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

 

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

 

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

 

2.3. Ընկերությունը պարտավոր է`

 

2.3.1. մինչև 2011 թվականի հունիսի 1-ը ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված` զովացուցիչ ըմպելիքների և բնական հյութերի արտադրության կազմակերպումը.

 

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 120 նոր աշխատատեղ` ապահովելով վերջինների մոտ 120 հազ. դրամ միջին աշխատավարձով.

 

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվաքանակի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

 

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

 

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

 

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

 

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

 

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

 

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

 

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

 

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

 

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

 

3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1437-Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

 

5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան