Գլխավոր տեղեկություն
Номер
N 1160-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2010-24.02.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1049
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2010
Дата вступления в силу
23.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ ենթակետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 973-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ հիմնադրվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 200,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1160-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ելքերի ավելացումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

այդ թվում՝

   

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

-

-

այդ թվում՝

   

2. Ֆինանսական ակտիվներ

(200000,0)

(200000,0)

այդ թվում՝

   

2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող՝ 2010 թվականի տարեսկզբի ազատ մնացորդ

(200000,0)

(200000,0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

200000,0

200000,0

որից`

   

Այլ վարկառուներից

200000,0

200000,0

որից`

   

ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 973-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան

200000,0

200000,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան