Գլխավոր տեղեկություն
Номер
N 1180-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1061
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2010
Дата вступления в силу
23.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1180-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ N 9 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ԽՈՍՔԻ ԾԱՆՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 8 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ԽՈՍՔԻ ԾԱՆՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 8 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ՈՒ «ԵՐԵՎԱՆԻ N 10 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 14 հասցեում գտնվող «Երևանի N 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 38642.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինություններն ու դրանց զբաղեցրած և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2003 թվականի հունվարի 31-ի N 1002796 վկայական), ինչպես նաև կաթսայատունն ու դրա զբաղեցրած և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքն անհատույց, մշտական օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գործընթացի ավարտից հետո «Երևանի N 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի N 117 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

3. Սահմանել, որ «Երևանի N 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Երևանի N 117 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

4. «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

5. Երևան քաղաքի Հ. Ներսիսյան 3 և 5 հասցեներում գտնվող «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 21874.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինություններն ու դրանց զբաղեցրած և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 2584210 վկայական), Երևան քաղաքի Հ. Ներսիսյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքից «Երևանի N 30 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 146.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ճաշարանի մասնաշենքն ու դրա զբաղեցրած և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2003 թվականի հունվարի 8-ի N 446969 և 2007 թվականի դեկտեմբերի 24-ի N 2516007 վկայականներ), ինչպես նաև կաթսայատունն ու դրա զբաղեցրած և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) ապահովել`

ա. «Երևանի N 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ կազմակերպության միջոցների հաշվին,

բ. «Երևանի N 117 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերից բխող փոփոխությունների կատարումը` կազմակերպության միջոցների հաշվին,

գ. սույն որոշման 1-ին կետով` «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և սույն որոշման 5-րդ կետով՝ «Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` այդ կազմակերպությունների միջոցների հաշվին,

դ. «Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող` Երևան քաղաքի Հ. Ներսիսյան 3 հասցեում գտնվող ճաշարանի մասնաշենքի, կաթսայատան ու դրանց զբաղեցրած և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքների սահմանների ճշտումը,

ե. «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխությունների կատարումը` կազմակերպության միջոցների հաշվին։

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 5-րդ կետերի պահանջներից բխող գույքային իրավունքների գրանցումը` այդ կազմակերպությունների միջոցների հաշվին։

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 5-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» և «Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 5-րդ կետերում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը։

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1305-Ն որոշման 4-րդ և 6-րդ կետերի 2-րդ ենթակետերը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 15
Երևան