Գլխավոր տեղեկություն
Номер
N 553
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.03.1998-22.09.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.1997
Дата вступления в силу
01.12.1997

040.0553.01.12.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

1 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 1997 թվականի N 553

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 1813031 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երարդշին» բաց բաժնետիրական ընկերության։

(1.1 կետը փոփ. 09.03.98 N 157)

1.2. «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանի շենքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արաբկիրի թաղային համայնքին` սեփականության իրավունքով։

1.3. «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Գազավիկ» արտադրական կոոպերատիվին վարձակալությամբ տրված 2985 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը և այն սեփականաշնորհել վարձակալին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

1.4. «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (Մոլդովական փող.) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Նոր Նորք թաղային համայնքին` սեփականության իրավունքով, ապահովելով քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության բնակարանների սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի N 191 որոշմանը համապատասխան։

(1.4 կետը խմբ. 09.03.98 N 157)

1.5. «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 1585520 դրամ գնահատված արժեքով չորս շինարարական մեքենաները (էքսկավատոր է0-4124, ավտոկռան ԿՍ-3577, էքսկավատոր է0-3322, բուլդոզեր ԴԶ-171) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը։

1.6. (1.6 կետը հանվել է 09.03.98 N 157)

1.7. «Երարդշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 439480 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 351580 հազ. դրամ։

(1.8 կետը փոփ. 09.03.98 N 157)

1.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 35158 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

(1.9 կետը փոփ. 09.03.98 N 157)

1.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1373556 հազ. դրամ։

1.11. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Երարդշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.12. Սահմանել, որ «Երարդշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.13. Սահմանել, որ «Երարդշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երարդշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

1.15. Գաղտնի։

2.1. Սեփականաշնորհել 24998 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ջերմամատակարարման ստորաբաժանումը, կանաչապատման ու բարեկարգման ստորաբաժանումը (Եղվարդ քաղաքի փողոցներ, մայթեր, պուրակներ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

2.3. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակարանային ֆոնդի ստորաբաժանումը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին` սեփականության հայեցողական իրավազորություններով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 2-ի N 116 որոշման: 

2.4. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով:

2.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 17110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 11290 հազ. դր.։

2.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1129 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7884 հազ. դրամ։

2.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.10. Սահմանել, որ «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.11. Սահմանել, որ «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 115154 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կապանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման ստորաբաժանումը (Կապան քաղաքի փողոցներ, մայթեր, հրապարակներ), N 3 մանկապարտեզի անավարտ շինարարությունը, մանկական հիվանդանոցի անավարտ շինարարությունը, միասնականացված հիվանդանոցի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կապանի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

3.3. «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Անի» անհատական ձեռնարկությանը վարձակալությամբ տրված «Զանգեզուր» ռեստորանը (սեփականաշնորհված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 16-ի N 222 որոշմամբ), «Արեգ» արտադրական կոոպերատիվին և «Արևիկ» անհատական ձեռնարկությանը վարձակալությամբ տրված տարածքները` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 19-ի N 139 որոշմամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

3.4. «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիք-լվացքատունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 9-ի N 71 որոշմամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

3.5. «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Սյունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված «Լեռնագործ» հյուրանոցը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի N 129 որոշմամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

3.6. «Կապանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Կապանի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով:

3.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 52420 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 34600 հազ. դր.։

3.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3460 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 62732 հազ. դրամ։

3.11. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կապանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.12. Սահմանել, որ «Կապանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.13. Սահմանել, որ «Կապանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կապանի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 20217 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող բնակարանների կառուցման և վերանորոգման Վանաձորի պետական ձեռնարկության գլխամասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Բնակարանների կառուցում և վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. Բնակարանների կառուցման և վերանորոգման Վանաձորի պետական ձեռնարկության գլխամասի կազմից առանձնացնել արտադրական բազա ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:

4.3. Բնակարանների կառուցման և վերանորոգման Վանաձորի պետական ձեռնարկության գլխամասի կազմից առանձնացնել «Կլեմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 448 որոշմամբ սեփականաշնորհված գույքը: 

4.4. Բնակարանների կառուցման և վերանորոգման Վանաձորի պետական ձեռնարկության գլխամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 20220 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 20220 հազ. դր.։

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2022 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8728 հազ. դրամ։

4.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Բնակարանների կառուցում և վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.9. Սահմանել, որ «Բնակարանների կառուցում և վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.10. Սահմանել, որ «Բնակարանների կառուցում և վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բնակարանների կառուցում և վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 39756 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող բնակարանների կառուցման և վերանորոգման Վանաձորի պետական ձեռնարկության գլխամասի արտադրական բազա-ստորաբաժանումը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. Բնակարանների կառուցման և վերանորոգման Վանաձորի պետական ձեռնարկության գլխամասի արտադրական բազա ստորաբաժանումը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. Բնակարանների կառուցման և վերանորոգման Վանաձորի պետական ձեռնարկության գլխամասի արտադրական բազա ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 39760 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 39760 հազար դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3976 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 91084 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արգոս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արգոս» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Արգոս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. «Արգոս» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 77530 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 62020 հազ. դր.։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6202 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 13555 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արգոս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Արգոս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Արգոս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արգոս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.11. Գաղտնի։

7.1. Սեփականաշնորհել 7859 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արարատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Արարատի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. «Արարատի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4210 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 3370 հազ. դր.։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 337 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3652 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արարատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ «Արարատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ «Արարատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արարատի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 1392 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հրազդանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Հրազդանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.3. «Հրազդանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 710 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 560 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 560 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 687 հազ. դրամ։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հրազդանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.8. Սահմանել, որ «Հրազդանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Հրազդանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.1998, N 600 22.09.1998, N 553
09.03.1998, N 157 09.03.1998, N 553
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան