Գլխավոր տեղեկություն
Номер
N 1174-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1058
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2010
Дата вступления в силу
02.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. առաջին պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ,».

բ. երկրորդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ,».

գ. երկրորդ պարբերության «զ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման համար, ինչպես նաև հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին տրվող համարանիշեր.».

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 15
Երևան

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 9-ի N 1174-Ն որոշման

 

«Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 27-ի N 1400-Ն որոշման

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակներն են A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z, Ո, Ա, Զ, Կ, Մ, Ն, Պ, Շ։

2. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող թվանշաններն են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։

3. Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են AM, ARM, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ», «ՓՈՐՁԱՐԿՈՒՄ»։»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան