Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-908
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1035
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.09.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2010
Дата вступления в силу
10.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2010 թ.


2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 26.07.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. ապրիլի 23-ին` Հռոմում:

2. Համաձայնագրի նպատակն է հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում ոստիկանության մարմինների միջև միջազգային համագործակցությունը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 համագործակցել հանցավորության կանխարգելման, պայքարի և հետաքննության ոլորտներում,

 տեղեկություններ փոխանակել հանցավորության, հանցագործների, հանցավոր կազմակերպությունների, դրանց գործելաձևերի, կառուցվածքի և կապերի, ինչպես նաև միմյանց համապատասխան տարածքներում գործող ահաբեկչական խմբերի, դրանց գործունեության հետ կապված անձանց վերաբերյալ,

 տեղեկություններ փոխանակել ոստիկանության պաշտոնյաների ուսուցման և հանցավորության դեմ պայքարի հատուկ տեխնիկայի կիրառման, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների, մարդկանց թրաֆիկինգի և միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարում կիրառվող մեթոդների, անձնագրերի և այլ ճամփորդական փաստաթղթերի, մուտքի արտոնագրերի, մուտքի և ելքի կնիքների վերաբերյալ,

 հատուկ հետախուզական միջոցառումները համակարգելու նպատակով ձեռնարկել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են վերահսկվող առաքումները, հսկողությունը և գաղտնի օպերատիվ գործողությունները,

 հայտնաբերել և հետ ընդունել մյուս պետության տարածքում ներգաղթի համապատասխան կանոնների խախտմամբ գտնվող իրենց քաղաքացիներին:

Համաձայնագրով սահմանված են նաև աջակցության դիմումների կազմման կարգը, դիմումները մերժելու կամ բավարարելու կարգն ու պայմանները, համաձայնագրի մեկնաբանությունից կամ իրագործումից ծագող վեճերի լուծման կարգը, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, դադարեցնելու և փոփոխելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


10 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-908