ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 722-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ս. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Մ. Բադալյան | - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Բադալյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Թարվերդյան | - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Դ. Պետրոսյան | - Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Ռ. Ծառուկյան | -«Ֆերմերների միության նախագահ» (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան | - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|