Գլխավոր տեղեկություն
Номер
N 1170-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2010
Дата вступления в силу
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1170-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 11-րդ հոդվածների ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 909-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 910-Ն որոշումներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հողամասերի փոխհատուցման, գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի ինն ամսում հատկացնել 17550375 դրամ՝ համաձայն հավելվածի, որից`

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխհատուցման համար` 7118500 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքների քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխհատուցման համար` 8351875 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

3) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 195000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

4) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 195000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

5) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 762000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

6) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների համար` 928000 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 15
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 3-ի N 1170-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Գումարը(դրամ)

 1.

Ջիլիզայի համայնքային հողամասերի փոխհատուցում

218500

2.

Ջիլիզայի գյուղական համայնքի քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամասերի փոխհատուցում

5476875

 

որից՝

 

2.1.

Ղազարյան Արուսյակ Եգորի

244375

2.2.

Գալստյան Կոնստանտին Սարգսի

201250

2.3.

Կոնինյան Հայկանուշ Անուշավանի

460000

2.4.

Վարդանյան Սերյոժա Ավետիսի

690000

2.5.

Վարդանյան Գառնիկ Արմենակի

517500

2.6.

Վարդանյան Գյուլնարա Գևորգի

230000

2.7.

Մուրադյան Վլադիմիր Մաթևոսի

230000

2.8.

Ծատինյան Աշխարհբեկ Պողոսի

230000

2.9.

Կոնինյան Գոհար Սարգսի

230000

2.10.

Սարգսյան Հայաստան Ապավենի

460000

2.11.

Բազազյան Վասիլի Արտուշի

258750

2.12.

Հալիվորյան Սաթենիկ Ասատուրի

258750

2.13.

Կոնինյան Սաղաթելա Խաչատուրի

230000

2.14.

Մարիկյան Արուսյակ Աբելի

230000

2.15.

Դոլինյան Աշխեն Ոսկանի

287500

2.16.

Ծատինյան Շավարշ Սահակի

230000

2.17.

Ծատինյան Սպանդար Շավարշի

488750

3.

Ապավենի համայնքային հողամասերի փոխհատուցում

6900000

4.

Ապավենի գյուղական համայնքի քաղաքացիներին և իրավաբանական անձանց հողամասերի փոխհատուցում

2875000

 

որից՝

 

4.1.

Նորոյան Մարգարիտա

2156250

4.2.

Սուղյան Կարինե

718750

5.

Ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացում

390000

6.

Իրավունքների պետական գրանցում

1690000

   Ընդամենը

17550375

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան