Գլխավոր տեղեկություն
Номер
N 1179-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2010-21.08.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2010
Дата вступления в силу
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1179-Ա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 759-Ն որոշման N 8 հավելվածով նախատեսված զուգարանների ձեռքբերման գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 759-Ն որոշման N 8 հավելվածով նախատեսված զուգարանների ձեռքբերման գործընթացն իրականացնել «Հայաստանի փորք և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 759-Ն որոշման N 8 հավելվածով նախատեսված զուգարանների ձեռքբերման նպատակով հիմնադրամի հետ կնքել պայմանագիր.

2) առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն օգտագործման իրավունքով հատկացնել տարածք՝ երկու զուգարանի տեղադրման համար` հետագայում օգտագործման իրավունքը երրորդ կողմին փոխանցելու իրավասությամբ.

3) հիմնադրամի միջոցով ապահովել`

ա. զուգարանների հետագա շահագործման նպատակով մասնավոր ընկերության ընտրությունը՝ մրցութային կարգով,

բ. զուգարանների շահագործումը՝ մինչև մասնավոր ընկերության ընտրությունը,

գ. զուգարանների ձեռքբերումից հետո ֆինանսական միջոցների տնտեսում լինելու դեպքում որևէ զբոսաշրջային վայրում մեկ զուգարանի կառուցումը` նախապես համաձայնեցնելով շահագրգիռ գերատեսչությունների հետ.

4) զուգարանները տրամադրել և դրանց նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել ընտրված մասնավոր ընկերությանը՝ իրականացված ծախսերի՝ տարաժամկետ փոխհատուցման պայմանով` սահմանված ժամանակացույցին համապատասխան.

5) ապահովել տարաժամկետ փոխհատուցման գումարների հավաքագրումը և մուտքագրումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 15
Երևան