Գլխավոր տեղեկություն
Номер
N 1165-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2010
Дата вступления в силу
15.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1165-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ԵՎ «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունների 2009 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքների փոքրացման միջոցով այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումները` դրանք համապատասխանեցնելով 2009 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին, որոնք համապատասխանաբար կազմել են 9,464,449.0 հազ. դրամ և 507,937.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումների և կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 14
Երևան