Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (21.01.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
16.03.2001
Дата подписания
16.03.2001
Дата вступления в силу
21.01.2002

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Օդերևութաբանական և այլ երկրաֆիզիկական երևույթների վրա ակտիվ ներգործման բնագավառում համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով, որ մի Կողմի տարածքում օդերևութաբանական և այլ երկրաֆիզիկական երևույթների վրա կատարվող ակտիվ ներգործումը կարող է շոշափել մյուս Կողմերի շահերը,

ելնելով Կողմերի՝ օդերևութաբանական և այլ երկրաֆիզիկական երևույթների վրա ակտիվ ներգործման ուղղությամբ գործունեության համակարգման և ակտիվ ներգործման մեթոդների ու միջոցների մշակման բնագավառում գիտատեխնիկական համագործակցության խորացման անհրաժեշտությունից,

ընդունելով այն փաստը, որ համաշխարհային օդերևութաբանական ընկերակցությունը տիրապետում է կարկուտի հաղթահարման, տեղումների արհեստական կարգավորման, մառախուղի ցրման, ցրտահարությունների դեմ պայքարի, քաղաքների օդերևութաբանական պաշտպանության, ձնահյուսերի նախազգուշական իջեցման տեխնոլոգիաներին և այլ տեխնոլոգիաների, որոնք թույլատրում են նվազեցնել եղանակակլիմայական փոփոխությունների անբարենպաստ հետևանքները,

ղեկավարվելով «Հիդրոօդերևութաբանության բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի փետրվարի 8-ի՝ Համաձայնագրի դրույթներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ  1

 

 Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

ակտիվ ներգործում` նպատակաուղղված ֆիզիկական և/կամ քիմիական ներգործություն օդերևութաբանական և այլ երկրաֆիզիկական երևույթների վրա՝ դրանց կարգավորման և բնակչությանն ու տնտեսությանը այդ երևույթներից հնարավոր վնասի նվազեցման նպատակով,

օդերևութաբանական և այլ երկրաֆիզիկական երևույթների վրա ակտիվ ներգործման մասնագիտացված կազմակերպություններ` տեղումների կարգավորման, մառախուղի ցրման, ձնահյուսերի նախազգուշական իջեցման և ցրտահարությունից ու կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք,

ակտիվ ներգործման տեխնոլոգիաներ` գիտամեթոդական և տեխնիկական լուծումների համալիր` լիցենզիայով կարգավորվող և պետական հսկողության օբյեկտ հանդիսացող ակտիվ ներգործման նպատակներին հասնելու համար օդերևութաբանական և այլ երկրաֆիզիկական երևույթների բնականոն ընթացքի նպատակաուղղված փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքների բնագավառում:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ակտիվ ներգործման բնագավառում համագործակցությունը Կողմերն իրականացնում են հետևյալ ուղղություններով.

տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների նոր ազգային մշակումների, օդերևութաբանական և այլ երկրաֆիզիկական երևույթների վրա ակտիվ ներգործման բնագավառում նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի նախապատրաստման և հրատարակման ծրագրերի մասին տեղեկության փոխանակում,

տեղումների արհեստական կարգավորման, մառախուղի ցրման, կարկտահարության, ցրտահարության դեմ պայքարի և ձնահյուսերի նախազգուշական իջեցման ուղղությամբ համատեղ գիտատեխնիկական ծրագրերի ու նախագծերի մշակում և իրականացում,

ակտիվ ներգործման աշխատանքների լիցենզավորում և դրանց կատարման նկատմամբ պետական հսկողություն,

ակտիվ ներգործման գծով մասնագետների որակավորման բարձրացում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Ակտիվ ներգործման բնագավառում Կողմերի համագործակցության հիմնական խնդիրներն են`

փոխգործակցություն ակտիվ ներգործման բնագավառում, տեղումների կարգավորման, մառախուղի ցրման, ցրտահարությունների դեմ պայքարի, կարկտահարության կանխման, ձնահյուսերի նախազգուշական իջեցման նպատակով ակտիվ ներգործման արտադրական աշխատանքների կազմակերպում և եղանակի վտանգավոր երևույթների կանխման այլ միջոցառումների անցկացում, հատկապես սահմանամերձ շրջաններում,

բնական և տեխնածին բնույթի (անտառային հրդեհներ, թթվային անձրևներ, հզոր տեղային աղտոտվածություններ և այլն) արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկը առավելագույն հնարավորության չափ նվազեցնելուն ուղղված շրջակա բնական միջավայրի վրա ակտիվ ներգործման համատեղ միջոցառումների համալիրի անցկացման կազմակերպում,

ակտիվ ներգործման աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողության համակարգի կազմակերպում,

ակտիվ ներգործման մեթոդների ու միջոցների մշակման ու ստեղծման, դրանց արդյունքների և օպերատիվ պրակտիկայում դրանց ներդրման նկատմամբ հսկողության բնագավառում համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում,

Կողմերի հարցմամբ ներգործման (այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում) աշխատանքների կիրառման և հսկողության հարցերով ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ակտիվ ներգործման մասնագիտացված կազմակերպությունների նյութերի փորձաքննություն, հակակարկտային պաշտպանության, տեղումների արհեստական կարգավորման, եղանակային պայմանների լավացման, մառախուղի ցրման, ցրտահարությունների ու ձնահյուսերի դեմ պայքարի և այլ բնագավառներում ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների կամ Կողմերի լիազորած այլ մարմինների կողմից հավանության արժանացած և կիրառվող տեխնոլոգիաների ռեեստրի նախապատրաստում:

Հ ո դ վ ա ծ  4

Սույն Համաձայնագրի իրագործման աշխատանքների համակարգումը դրվում է Անկախ Պետությունների Համագործակցության հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի վրա:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո Կողմերը Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին տեղեկացնում են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար պատասխանատու ազգային մարմինների մասին: ԱՊՀ Գործադիր կոմիտեն այդ տեղեկությունը կուղարկի բոլոր Կողմերին:

Սահմանամերձ շրջաններում ակտիվ ներգործման աշխատանքների կազմակերպման և անցկացման հարցերը կարող են լուծվել այդպիսի աշխատանքներ կատարելու համար պատասխանատու ազգային մարմինների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը սույն Համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարման համար ֆինանսական միջոցների ներգրավման աշխատանքը կազմակերպում են ինքնուրույն:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն առնչվում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած պարտավորություններին:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ։

Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ Հ ո դ վ ա ծ  ով նախատեսված կարգով։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և այդ ժամկետը լրանալուց հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին՝ կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակաշրջանում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները։

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա սկզբունքներն ու նպատակներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար՝ միանալու մասին այդպիսի փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով։

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի մարտի 16-ին՝ մեկ բնօրինակով, ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 21-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան