Գլխավոր տեղեկություն
Номер
N 1133-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.15/44(778) Հոդ.1031
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.09.2010
Дата вступления в силу
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1133-Ն

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և սեպտեմբերի 21-ի` Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2010 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 11-ին` շաբաթ օրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 9
Երևան