Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (03.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2014.12.24/4(30)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
18.10.2011
Дата подписания
18.10.2011
Дата вступления в силу
03.12.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ընդունելով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման` Կողմ հանդիսացող պետություններից յուրաքանչյուրի ազգային անվտանգության ապահովման շահերից բխող անհրաժեշտությունը,

նկատի առնելով միջպետական գաղտնիքների պահպանման փոխադարձ ապահովման վերաբերյալ 1993թ. հունվարի 22-ի Համաձայնագիրը և գաղտնի տեղեկությունների (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության երկկողմանի համաձայնագիրը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

Գաղտնիության դրոշմագիր - ռեկվիզիտ, որը վկայում է գաղտնի տեղեկությունների կրիչի մեջ առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանը` դրված հենց կրիչի կամ դրան կցված փաստաթղթի վրա:

Գաղտնի տեղեկությունների կրիչներ - նյութական օբյեկտներ, այդ թվում՝ ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկությունները գտնում են իրենց արտացոլումը խորհրդանիշների, պատկերների, ազդանշանների, տեխնիկական որոշումների և գործընթացների տեսքով:

Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններ - պետական մարմիններ կամ այլ կազմակերպություններ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն գաղտնի տեղեկություններ:

Տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայում - գաղտնի տեղեկությունների հետագա պաշտպանության կամ գաղտնազերծման նպատակահարմարությունը որոշելու նպատակով գաղտնի տեղեկությունների գնահատման ընթացակարգ:

Գաղտնի տեղեկություններ - Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության շրջանում գաղտնագրված տեղեկություններ, որոնց գաղտնիության աստիճանը ենթակա է վերանայման, որոնք չեն դասվում պետական գաղտնիքների շարքին այն պետություններում, որտեղ որոշում է կայացվել դրանց գաղտնիության աստիճանի վերանայման մասին:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակը Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններում գտնվող գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի հաստատումն է:

 

Հոդված 3

 

Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, որոշում են սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններին (այսուհետ` իրավասու մարմիններ) և այդ մասին իրազեկում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին, որը սույն Համաձայնագրի ավանդապահն է:

Իրավասու մարմինների փոփոխության մասին համապատասխան Կողմը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

Սույն Համաձայնագիրն իրականացնելիս իրավասու մարմիններն անմիջականորեն համագործակցում են իրար հետ, իրենցից որևէ մեկի խնդրանքով անցկացնում են համատեղ խորհրդակցություններ:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններն իրենց պետությունների իրավասու մարմիններին ուղարկում են գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման մասին առաջարկներ՝ նշելով.

ա) վերանայման ենթակա գաղտնի տեղեկությունների կրիչների ամբողջական անվանումները,

բ) դրանց մշակման (պատրաստման) և (կամ) գրանցման համարները և ամսաթվերը,

գ) գաղտնի տեղեկությունների կրիչների գաղտնիության դրոշմագիրը,

դ) գաղտնի տեղեկությունների կրիչին գաղտնիության դրոշմագիր շնորհած կազմակերպությունների անվանումները և դրանց գտնվելու վայրը,

ե) գաղտնի տեղեկությունների հետագա պաշտպանության կամ դրանց գաղտնազերծման նպատակահարմարությունը,

զ) այլ տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առաջարկի կատարման համար:

Իրավասու մարմինը տվյալ առաջարկներն ուղարկում է Կողմ հանդիսացող պետությունների շահագրգիռ իրավասու մարմիններին:

 

Հոդված 5

 

Գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման մասին առաջարկ ստացած իրավասու մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, կազմակերպում են դրանց քննարկումը` դրանց հետագա պաշտպանության կամ գաղտնազերծման նպատակահարմարության հարցի լուծման նպատակով, որից հետո քննարկման արդյունքների մասին տեղեկացնում են առաջարկն ուղարկած իրավասու մարմնին:

Իրավասու մարմինների փոխգործակցության արդյունքներով որոշվում են Կողմ հանդիսացող այն պետությունները, որոնք շահագրգռված են գաղտնի տեղեկությունների պաշտպանությամբ, կամ էլ որոշում է ընդունվում դրանց գաղտնազերծման մասին:

Առաջարկի քննարկման ժամկետը կազմում է դրա ստացման ամսաթվից սկսած 6 ամսից ոչ ավել, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավասու մարմինների կողմից չհամաձայնեցվի այլ ժամկետ:

Գաղտնի տեղեկությունների կրիչների գաղտնազերծումն իրականացվում է իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ, Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպությունների կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան:

Գաղտնի տեղեկությունների պաշտպանությամբ շահագրգիռ Կողմ հանդիսացող պետություններում, ազգային օրենսդրությանը համապատասխան, լուծվում է գաղտնի տեղեկությունները պետական գաղտնիքների շարքին դասելու հարցը:

 

Հոդված 6

 

Կողմ հանդիսացող այն պետությունների իրավասու մարմինները, որոնք գաղտնի տեղեկությունները պետական գաղտնիքների շարքին դասելու մասին որոշում են ընդունել, շահագրգիռ իրավասու մարմիններին են ուղարկում գաղտնի տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության և ժամկետների մասին տեղեկատվություն:

Ստացված տեղեկատվության հիման վրա Կողմերը միջոցներ են ձեռնարկում գաղտնի տեղեկությունները պաշտպանելու ուղղությամբ` գաղտնի տեղեկության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության մասին միջազգային պայմանագրերին համապատասխան:

Յուրաքանչյուր Կողմի պետություն իրավունք ունի այլ Կողմերի պետությունների շահերին չդիպչող այն գաղտնի տեղեկությունների գաղտնազերծման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու, որոնց գաղտնագրման ժամկետը լրացել է:

 

Հոդված 7

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում չի պայմանավորվել այլ կարգ:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կհանդիսանան նրա անքակտելի մասը, կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի կիրառության և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարվա ընթացքում՝ ուժի մեջ մտնելու օրվանից սկսած: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար ամեն անգամ երկարաձգվում է 5 տարի ժամկետով, եթե Կողմերը չեն ընդունում այլ որոշում:

 

Հոդված 12

 

Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած պետության միանալու համար, ինչպես նաև՝ ցանկացած այլ պետության համար, որն ընդունում է նրա դրույթները, նպատակները և սկզբունքները` ավանդապահին միացման մասին փաստաթղթի հանձնման միջոցով:

Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միացման մասին համապատասխան փաստաթուղթն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:

 

Հոդված 13

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով, ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ:

 

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011թ. հոկտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. դեկտեմբերի 3-ին

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան