Գլխավոր տեղեկություն
Номер
N 811-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2010
Дата вступления в силу
07.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2010 թվականի N 811-Ա

 

 ԽԱՉԱՏՈՒՐ ԵՆԳՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Խաչատուր Արմենի Ենգոյանին (ծնվ.` 1988 թվականի հունիսի 16-ին, հասցեն` քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղամաս, 38 շենք, բն. 51, 2008 թվականին ընդունվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդի անվան երաժշտության և թատրոնի բուհ, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 6
Երևան