Գլխավոր տեղեկություն
Номер
N 75-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.330
Принят
Տավուշի մարզպետ
Дата принятия
05.10.2010
Подписан
Տավուշի մարզպետ
Дата подписания
05.10.2010
Дата вступления в силу
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 51010368

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

 

5 հոկտեմբերի 2010 թ. 
ք. Իջևան

 N 75-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 6-Ն ԵՎ ԹԻՎ 7-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 244-Ն որոշումը`

 

Որոշում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» թիվ 6-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածների՝

ա. 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) և մարզպետարանի ենթակայությամբ գործող համապատասխան ոլորտի (այսուհետ՝ համապատասխան ոլորտ) կազմակերպությունների անդամության թեկնածուների ցուցակը` ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշմամբ` աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:»,

բ. 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հանձնաժողովի մարզպետարանի և համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներն ընտրվում են հաստատված ցուցակից` համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ և մրցույթն սկսվելուց առնվազն 6 ժամ առաջ Աշխատակազմի միջոցով տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:»,

2) թիվ 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը` համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը` համապատասխան ոլորտի կազմակերպությունների, մեկական` Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից:»,

3) թիվ 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը համապատասխան ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը կազմված է յոթ անդամներից, որից երեքը` մարզպետարանի, երկուսը` համապատասխան ոլորտի կազմակերպություններ, մեկական` Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից:»։

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածների 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Մարզպետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` բաղկացած յոթ անդամից:

2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Մարզպետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` բաղկացած հինգ անդամից:

3) Հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Մարզպետ

 Ա. Ղուլարյան