Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (20.02.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
24.01.2017
Дата подписания
24.01.2017
Дата вступления в силу
20.02.2017

№ 1111/00490

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորին հարգանքն է հավաստում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատիվ ունի հաստատելու ս.թ. հունվարի 24-ին հետևյալ բովանդակությամբ թիվ 173н/кд հայտագրի ստացումը,

 

«173н/кд

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և, առաջնորդվելով 2000 թվականի սեպտեմբերի 25-ի «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ Այցելությունների մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ 2000 թվականի Համաձայնագիր) 3-րդ հոդվածով, որը նախատեսում է, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, 2000 թվականի Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված փաստաթղթերի ցանկում փոփոխությունների կատարման հնարավորություն, պատիվ ունի հայկական կողմին առաջարկելու ընդունել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժման համար փաստաթղթերի հետևյալ ցանկը,

1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,

2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս հաստատող՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ
ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ք. Մոսկվա

 

3) ծառայողական անձնագիր,

4) դիվանագիտական անձնագիր,

5) Ռուսաստանի Դաշնություն մուտքի (վերադարձի) վկայական (միայն Ռուսաստանի Դաշնություն վերադարձի համար)։

Վերոնշյալին Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում սույն Հայտագրում նշված փաստաթղթերի ցանկը կփոխարինի 2000 թվականի Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված ցանկին, իսկ սույն Հայտագիրը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխան հայտագիրը միասին կկազմեն «2000 թվականի սեպտեմբերի 25-ի՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին» Համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» Համաձայնագիր, որը ժամանակավորապես կկիրառվի ռուսական կողմից հայկական կողմի՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվից և ուժի մեջ կմտնի հայկական կողմից ռուսական կողմի՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին պատասխան գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվից։

Օգտվելով առիթից՝ Նախարարությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Նախարարությանը։»։

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր հարգանքն է հավաստում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը և պատիվ ունի հայտնելու, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայն է Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ 2000 թվականի սեպտեմբերի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին» Համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկությանը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ելնում է այն ըմբռնումից, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ 2017 թվականի հունվարի 24-ի թիվ 173н/дг հայտագիրը և սույն հայտագիրը միասին կազմում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2000 թվականի Համաձայնագրի 1-ին հավելվածի փաստաթղթերի ցանկում փոփոխություն կատարելու մասին Համաձայնագիր։

Օգտվելով առիթից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը։

 

Երևան, 24-ը հունվարի, 2017թ.

 

Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է 2017թ. փետրվարի 22-ից

 

№ 173н/кд

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն իր հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և, առաջնորդվելով 2000 թվականի սեպտեմբերի 25-ի՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ 2000 թվականի Համաձայնագիր) 3-րդ հոդվածով, որը նախատեսում է, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, 2000 թվականի Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված փաստաթղթերի ցանկում փոփոխությունների կատարման հնարավորություն, պատիվ ունի հայկական կողմին առաջարկելու ընդունել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժման համար փաստաթղթերի հետևյալ ցանկը.

1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,

2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս հաստատող՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,

3) ծառայողական անձնագիր,

4) դիվանագիտական անձնագիր,

5) Ռուսաստանի Դաշնություն մուտքի (վերադարձի) վկայական (միայն Ռուսաստանի Դաշնություն վերադարձի համար):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան

 

Վերոնշյալին Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում սույն Հայտագրում նշված փաստաթղթերի ցանկը կփոխարինի 2000 թվականի Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված ցանկին, իսկ սույն Հայտագիրը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխան հայտագիրը միասին կկազմեն «2000 թվականի սեպտեմբերի 25-ի՝ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին» Համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» Համաձայնագիր, որը ժամանակավորապես կկիրառվի ռուսական կողմից հայկական կողմի՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվից և ուժի մեջ կմտնի հայկական կողմից ռուսական կողմի՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին պատասխան գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվից:

Օգտվելով առիթից` Նախարարությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Նախարարությանը:

 

Մոսկվա, 24-ը հունվարի, 2017թ.