ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2010 թվականի N 1344-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 609-Ն ԵՎ N 649-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետում «տեղակայանքը շահագործումից հանելու» բառերը փոխարինել «տեղակայանքի կառուցման» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1-ին ենթակետով.
«1) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրումն իրականացվում է երկու փուլերով՝ հրապարակի ընտրության և ընտրված հրապարակի գնահատման:».
3) 4-րդ կետում «Միջուկային» բառը փոխարինել «Կառուցվելիք միջուկային» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել` 5-րդ կետի «դ» ու «է» ենթակետերը և 9-րդ կետի «ա» ենթակետը.
5) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը» հրապարակի ընտրմանը ներգրավված կազմակերպությունների ցանկը, դրանց կանոնադրությունների պատճենները և հայտատուի ու այդ կազմակերպությունների՝ հրապարակի ընտրման համար աշխատողների անհրաժեշտ մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն և տեխնիկական ու ծրագրային միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթերը».
6) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով կարգավորող մարմին են ներկայացնում՝
1) ընտրված հրապարակի անվտանգության գնահատման հաշվետվությունն ու հաշվետվության փորձաքննական եզրակացությունը.
2) կառուցվելիք միջուկային տեղակայանքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը և հաշվետվության փորձաքննական եզրակացությունը:
Միջուկային տեղակայանքի հրապարակի անվտանգության գնահատման պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:
Հաշվետվության քննարկման դրական եզրակացության դեպքում կարգավորող մարմինը ընտրված հրապարակին տալիս է հավանություն:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 649-Ն որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 4-րդ կետում «տեղակայանքները շահագործումից հանելու ավարտը» բառերը փոխարինել «տեղակայանքների շահագործման լիցենզիայի ստացումը» բառերով.
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝
1) միջուկային տեղակայանքի ընտրված հրապարակի օգտագործման՝ հայտատուի իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) միջուկային տեղակայանքի գլխավոր հատակագիծը.
3) միջուկային տեղակայանքի կառուցման ժամանակացույցը.
4) կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագիծը.
5) հայտատուի կազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, տեղեկություն գիտատեխնիկական աջակցության առկայության մասին, միջուկային տեղակայանքի կառուցման կազմակերպման և հսկման կարողությունների նկարագրությունը.
6) միջուկային տեղակայանքի շահագործման ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի բնութագրերի և քանակի գնահատականը.
7) միջուկային տեղակայանքի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության երաշխիքների կիրառման ապահովման նկարագրությունը, նախագծային լուծումները.
8) տեղեկություն միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի կառավարման կազմակերպման ու ֆինանսական կառավարման մասին.
9) միջուկային տեղակայանքի անվտանգության վերլուծության նախնական հաշվետվությունը.
10) միջուկային տեղակայանքի անվտանգության հավանականային վերլուծության հաշվետվությունը.
11) միջուկային տեղակայանքի կառուցման որակի ապահովման ծրագիրը.
12) միջուկային տեղակայանքի շահագործող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ» և «ժբ» ենթակետերում նշված անձանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.
13) սույն կետի 4-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը.
14) կառուցվելիք միջուկային տեղակայանքի մասին տեղական ինքնակառավարման մարմինների և միջուկային տեղակայանքի ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները:».
3) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «ա» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|