Գլխավոր տեղեկություն
Номер
N 856-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2010
Дата вступления в силу
17.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 8 հուլիսի 2010 թվականի N 856-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գրությունը և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Ազատության պողոտայի N 26 հասցեում գտնվող` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքերի ու շինությունների մի մասը` դրանցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 9800,0 քառ. մետր մակերես հողամասով (այսուհետ` գույք), հետ վերցնել և նվիրաբերել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը` «Մատչելի բնակարաններ` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հատկացվող հողամասի սահմանների ճշտման, համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման և անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հատկացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 16
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան