Գլխավոր տեղեկություն
Номер
N 1345-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.27/54(788) Հոդ.1227
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2010
Дата вступления в силу
06.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1345-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 19
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 14-ի N 1345-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

 հուլիսի 19-ի N 816-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Պայմանական նշանները

Նշանակությունը
(թվանշաններ)

Ծանոթագրություն

0

0 (զրո)

 

X

(1-9)

միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը

Y

(1-9)

միևնույն հաշվառման համարանիշում «Y» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը

Պայմանական նշանները

Նշանակությունը (տառեր)

 

+

տառ` U կամ O կամ S կամ L կամ P կամ N կամ T կամ D կամ V

միևնույն հաշվառման համարանիշում «+» պայմանական նշանի կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը

 -

տառ` U կամ O կամ S կամ L կամ P կամ N կամ T կամ D կամ V

 
 »:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան