Գլխավոր տեղեկություն
Номер
N 407-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.09.01/20(372) Հոդ.253
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
04.08.2010
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
04.08.2010
Дата вступления в силу
01.10.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010321

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 օգոստոսի 2010 թ.
ք. Երևան

 N 407-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների»`

1) 6.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Մատակարարը կազմակերպությունների գրավոր պահանջի դեպքում պարտավոր է յուրաքանչյուր ամիս ծանուցել ինչպես բնակչության վճարման փաստաթղթերում` ԳՄՕԿ-ի 8.5 կետով ամրագրված տեղեկատվության, այնպես էլ այդ կազմակերպության կողմից հաշվարկային ժամանակահատվածում սպառված բնական գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործվող այլ ցուցանիշների մասին: Ընդ որում, կազմակերպությունները մատակարարից կարող են պահանջել ծանուցումը ներկայացնելու գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Ծանուցումը փոստով առաքելու պահանջի դեպքում մատուցված ծառայության համար վճարում է կազմակերպությունը, իսկ էլեկտրոնային փոստով ծանուցումն իրականացվում է անվճար:».

2) 8.5 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մատակարարը պարտավոր է նախորդ ամսվա ընթացքում սպառված բնական գազի դիմաց բնակչությանը ներկայացվող վճարման փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. սպառողի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքները, առևտրային հաշվիչի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, հաշվարկային ժամանակահատվածում սպառված բնական գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան