Գլխավոր տեղեկություն
Номер
N 953-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2010
Дата вступления в силу
05.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 953-Ա

 

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Ղրղզստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա պետություններին» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 4

Երևան