ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2010 թվականի N 674-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|