Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (27.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.01.2014
Дата подписания
30.01.2014
Дата вступления в силу
27.05.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` «Պայմանավորվող կողմեր»),

 

գիտակցելով առողջապահության և բժշկագիտության բնագավառում միջազգային համագործակցության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը,

 

ցանկանալով պատշաճ պայմաններ ստեղծել հավասարության վրա հիմնված համագործակցության զարգացման համար

 

և գիտակցելով երկկողմ հարաբերությունների համար իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությունը,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող Կողմերը, օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակում, կխրախուսեն առողջապահության և բժշկագիտության բնագավառում երկկողմ համագործակցությունը` նպատակ ունենալով հզորացնել միմյանց առողջապահական համակարգերը և աջակցել Պայմանավորվող Կողմերի բնակչության առողջապահական պայմանների բարելավմանը:

 

 Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն փոխադարձ համագործակցությանը հետևյալ ոլորտներում`

- առողջապահության համակարգի բարեփոխում,

- բժշկական սպասարկում,

- հանրային առողջության պահպանում և զարգացում,

- բժշկագիտական հետազոտություն,

- դեղագիտություն,

- Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված համագործակցության այլ ուղղություններ:

 

Հոդված 3

 

Պայմանավորվող կողմերի փոխգործակցությունը 2-րդ հոդվածում նշված ոլորտներում կիրականացվի, մասնավորապես, հետևյալ ձևերով`

- ստանդարտ աշխատանքային շփումներ,

- բաձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ,

- նյութերի և փաստաթղթերի առաքում (հրապարակումներ, ուսումնասիրություններ),

- փորձառության, տեղեկատվության, վիճակագրության, առողջապահության ոլորտի օրենսդրության և լավագույն փորձի փոխանակում,

- Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված փոխգործակցության այլ ձևեր:

 

Հոդված 4

 

Պայմանավորվող կողմերն իրենց հնարավորությունների սահմաններում կնպաստեն միմյանց առողջապահական հաստատությունների և կազմակերպությունների միջև ուղղակի կապերի հաստատմանը և համագործակցությանը:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրը կկիրարկվի Պայմանավորվող Կողմերի պետությունների տարածքներում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից, որով Պայմանավորվող Կողմերը միմյանց կտեղեկացնեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու մասին:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կարող է փոփոխվել կամ լրացվել Պայմանավորվող կողմերի գրավոր համաձայնությամբ: Սույն Համաձայնագրի լրացումները կամ փոփոխություններն ուժի մեջ են մտնում 1-ին պարբերությամբ նախատեսված կարգով:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը դիվանագիտական ծանուցման ճանապարհով: Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դադարեցման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից 6 (վեց) ամիս հետո:

 

Կատարված է Պրահայում 2014թ. հունվարի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանման վերաբերյալ տարաձայնությունների դեպքում, նախապատվություն կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մայիսի 27-ին