Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-912
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1039
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.09.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2010
Дата вступления в силу
10.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2010 թ.

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ P4560-AM ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Էներգամատակարարման հուսալիության և էներգետիկ արդյունավետության P4560-AM ծրագրի նախապատրաստման համար կանխավճարի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 17.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Կանխավճարի համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մայիսի 20-ին:

2. Համաձայնագրի նպատակն է բարձրացնել էլեկտրական ցանցի կարողությունը և հուսալիությունը, ինչպես նաև կրճատել պետական սոցիալական շինությունների կողմից էներգիայի սպառումը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 հայտարարել Գործողությունների նպատակների նկատմամբ իր պարտավորվածության մասին,

 Գործողությունների իրականացմանը նպաստելու համար Իրականացնող մարմնի համար հասանելի դարձնել Կանխավճարի միջոցները,

 իրականացնել Գործողությունների մոնիտորինգ և գնահատում, ապահովել ֆինանսական կառավարման համակարգի պահպանումը և Գործողությունների եռամսյակային աուդիտ չանցած միջնաժամկետ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և ուղարկումը Համաշխարհային բանկ` ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից քառասունհինգ օր հետո,

 Գործողությունների համար պահանջվող և Կանխավճարի միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր ապրանքները և ծառայությունները ձեռք բերել սահմանված պահանջների համաձայն:

Համաձայնագրով սահմանված են նաև Կանխավճարի մասհանման կարգը և պայմանները, տոկոսագումարների վճարման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Էներգամատակարարման հուսալիության և էներգետիկ արդյունավետության P4560-AM ծրագրի նախապատրաստման համար կանխավճարի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


10 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-912