Գլխավոր տեղեկություն
Номер
N 979-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2010
Дата вступления в силу
07.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 979-Ա

 

«ԱԽԹԱՄԱՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «ԱԽԹԱՄԱՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2009 թվականի օգոստոսի 4-ի C-5125, օգոստոսի 20-ի C-5504, սեպտեմբերի 8-ի C-5969, սեպտեմբերի 18-ի C-6240, սեպտեմբերի 22-ի C-6313, հոկտեմբերի 5-ի C-6711, հոկտեմբերի 15-ի C-7064, հոկտեմբերի 26-ի C-7431, նոյեմբերի 2-ի C-7738, նոյեմբերի 12-ի C-8053, նոյեմբերի 17-ի C-8171, դեկտեմբերի 2-ի C-8738 մաքսային հայտարարագրերով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը` մինչև համապատասխանաբար 2013 թվականի օգոստոսի 4-ը, օգոստոսի 20-ը, սեպտեմբերի 8-ը, սեպտեմբերի 18-ը, սեպտեմբերի 22-ը, հոկտեմբերի 5-ը, հոկտեմբերի 15-ը, հոկտեմբերի 26-ը, նոյեմբերի 2-ը, նոյեմբերի 12-ը, նոյեմբերի 17-ը և դեկտեմբերի 2-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 6

Երևան