Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2011-01.01.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.227
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.07.2010
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.07.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310293

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հուլիսի 2010 թ.

 թիվ 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի մայիսի 18-ի թիվ 07-Ն և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի մայիսի 18-ի թիվ 08-Ն որոշումները մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 22-Ն որոշման

 

 Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն,
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ

հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում ________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________

________________________________________

Գտնվելու վայրը _______________________________

_______________________________________ I I I I I

(փոստային դասիչ)

Մարզը _____________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
13-ԿԱՊ
(ամսական)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի
թիվ 22-Ն որոշմամբ

 

Չլրացնել ò

ՏԳՏԴ I I I I I I

Մարզը I I I

Համայնքը I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունվար - ___________ 201__ թ.

 

 Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Հաշվետու ամիսը

Աճողական թվերով

ընթացիկ տարվա

նախորդ տարվա

հաշվետու տարվա սկզբից

նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար

Ա

Բ

1

2

3

4

Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի), (120, 130, 140 և 150 տողերի գումարը), հազար դրամ

110

       

 ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման

120

       

 հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման

130

       

 հեռահաղորդակցության (140.1-140.9 տողերի գումարը)

140

       

այդ թվում`

հեռախոսային (լարային)

140.1

       

 դրանցից` բաժանորդային վարձերի և միանվագ ծառայությունների

140.1.1

       

 հեռագրական

140.2

       

 մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման

140.3

       

 բջջային

140.4

       

 ռադիոալիքային (փեյջինգային)

140.5

       

 շառավղային գործողության

140.6

       

 ինտերնետ հասանելիության

140.7

       

 այդ թվում` լարային

140.7.1

       

 անլար

140.7.2

       

 արբանյակային

140.7.3

       

 արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության)

140.8

       

 հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ

140.9

       

 դրանցից` լարային այլ

140.9.1

       

 անլար այլ

140.9.2

       

110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները

150

       

 դրանցից` գովազդային

150.1

       
 

150.2

       

120, 130 և 140 տողերից`

բնակչությանը մատուցված կապի ծառայությունները, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ

160

       

Ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, միավոր

170

       

 այդ թվում` լարային

170.1

       

 անլար

170.2

       

 արբանյակային

170.3

       

 Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
 աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը

 այդ թվում`

 (180) _______ մարդ
  ռադիոծրագրերով զբաղվող (120 տողին համապատասխան)  (180.1) _______ մարդ
  հեռուստածրագրերով զբաղվող (130 տողին համապատասխան)  (180.2) _______ մարդ
 հեռահաղորդակցությամբ զբաղվող (140 տողին համապատասխան)  (180.3) _______ մարդ
 այլ գործունեությամբ զբաղվող (150 տողին համապատասխան)  (180.4) _______ մարդ
 գովազդով զբաղվող (150.1 տողին համապատասխան)  (180.5) _______ մարդ
 

 

Ղեկավար

 _________
(Ազգանուն, անուն)

 _________
(Ստորագրություն)

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
 _________
(Ազգանուն, անուն)

 _________
(Ստորագրություն, պաշտոն)

 

 ______________ 
(Հեռախոսահամար(ներ))

 « __ » _______201___թ.
(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ

 _____@_______

 

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 22-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա` ընթացիկ և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար և աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը ներառում է հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման (ծածկագիր 60), հեռահաղորդակցության (ծածկագիր 61) բնագավառը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 01.07.2009թ., հրապարակվել է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22(340)1, 16.07.2009թ.):

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է ընթացիկ տարվա (սյունակ 1), նախորդ տարվա (սյունակ 2), հաշվետու տարվա սկզբից (սյունակ 3) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 4)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-150 տողերում):

6. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

7. 120 տողում արտացոլվում է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

8. 130 տողում արտացոլվում է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

9. 140 տողում արտացոլվում է հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտները:

10. 140.1-140.9 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ հեռահաղորդակցության ծառայությունների ենթատեսակների` հեռախոսային (լարային), հեռագրական, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, բջջային, ռադիոալիքային (փեյջինգային), շառավղային գործողության, ինտերնետ հասանելիության, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության), հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ):

11.140.1.1 տողում առանձնացվում է 140.1 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

12. 140.3 տողում առանձնացվում է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկումը և շահագործումը` ապահովելով հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը: Այստեղ ներառվում է ցանցին միանալու և որոշակի ծավալով ցանցի հնարավորություններից օգտվելու իրավունքի ձեռքբերումը ցանցի սեփականատերերից կամ օպերատորներից` առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման նպատակով:

13. 140.7.1, 140.7.2 և 140.7.3 տողերում առանձնացվում են 140.7 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

140.3.6.1 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.3.6.2 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` անլար հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.3.6.3 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

14. 140.9.1 և 140.9.2 տողերում առանձնացվում են 140.9 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` լարային և անլար:

15. 150 տողում արտացոլվում են 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:

16. 150.1 տողում առանձնացվում է 150 տողից գովազդային գործունեությունից ստացված եկամուտները:

17. 150.2 տողում առանձնացվում է 150 տողից առավելագույն եկամուտ ունեցող գործունեության տեսակը:

18. 160 տողում արտացոլվում են բնակչությանը մատուցված կապի ծառայությունները` ընդգրկելով հեռուստածրագրերի կազմման, հեռարձակման (120), ռադիոծրագրերի կազմման, հեռարձակման (130) և հեռահաղորդակցության (140) տողերի հանրագումարը:

19. 170 տողում արտացոլվում է 140.7 տողից` ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, այսինքն` իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

20. 170.1, 170.2 և 170.3 տողերում առանձնացվում են 170 տողից ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

21. 180 տողում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը:

22. Հեռուստառադիոհեռարձակումն էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածումն է հաղորդագծով (ներառյալ մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը:

Հեռուստառադիոծրագիրը հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջությունն է:

Հեռահաղորդակցական կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը:

Հեռուստատեսային ազդանշանների փոխանցումը կարող է ներառել հեռուստաալիքով հեռարձակվող ամբողջական ծրագրի բաժանումը փաթեթների:

23. Արբանյակային կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա-, տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին արբանյակային համակարգի միջոցով:

Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը:

24. Հեռահաղորդակցության այլ ծառայություններն իրենց մեջ ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):

25. Այլ գործունեությունից ստացված եկամուտները ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից (օրինակ` գովազդային ծառայությունները, անշարժ գույքի վարձակալում և այլն), որոնք պետք է արտացոլվեն 150.1 և 150.2 տողերում:

26. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: