ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2010 թվականի N 650-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել նորվեգացի հետախույզ, գիտնական և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ 150-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Դավթյան | - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Կ. Ղազինյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ֆ. Բախչինյան | - Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.10.2010, N 834-Ա | 12.10.2010, N 650-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|