Գլխավոր տեղեկություն
Номер
N 867-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.10.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.10.2010
Дата вступления в силу
21.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2010 թվականի N 867-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 22-23-ը Եկատերինբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն N 1, և 2010 թվականի հոկտեմբերի 21-23-ը փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռ. Անանյանին, իսկ փորձագետների խմբում` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոսական բաժնի պետ Գ. Մելիքսեթյանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, մամլո կցորդ Գ. Մինասյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Եկատերինբուրգի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահներում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Գ. Բարսեղյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Վ. Խուբլարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը և Ա. Մանասերյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Ա. Մովսիսյանինը, Ա. Ղահրամանյանինը, Վ. Տերտերյանինը, Կ. Մինասյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Ավետիսյանինը, Ա. Ավետիսյանինը, Ա. Պողոսյանինը, Ս. Պետրոսյանինը և Ռ. Ալավերդյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

4. Ընդունել ի գիտություն, որ Օ. Եսայանի, Ռ. Անանյանի, Գ. Մելիքսեթյանի և Գ. Մինասյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվին.

5. Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի, Մ. Սարգսյանի, Ա. Ադումյանի, Ն. Ավանեսյանի, Ա. Հունանյանի, Կ. Խաչատրյանի, Ժ. Հաբեթյանի, Հ. Դիլանյանի, Տ. Լիլոյանի, Ա. Խաչատրյանի և Գ. Բաղդասարյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

6. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի, Մ. Սարգսյանի, Ա. Ադումյանի, Ն. Ավանեսյանի, Ա. Հունանյանի, Կ. Խաչատրյանի, Ժ. Հաբեթյանի, Հ. Դիլանյանի, Տ. Լիլոյանի, Ա. Խաչատրյանի և Գ. Բաղդասարյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպությունների հաշվին։

7. Գ. Քոչարյանի, Վ. Բադալյանի, Ս. Սահակյանի, Ն. Բեգլարյանի, Կ. Բեգլարյանի, Ա. Սարգսյանի, Ս. Մկրտչյանի և Ն. Սարգսյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

8. Ընդունել ի գիտություն, որ Կ. Ասոյանի, Է. Ներսիսյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Ֆարամազյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպությունների հաշվին։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Երևան-Եկատերինբուրգ, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Եկատերինբուրգ-Երևան երթուղով։

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 9-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

11. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Եկատերինբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 20
Երևան 

 

 

Հավելված N 1
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 հոկտեմբերի 20-ի N 867-Ա
 որոշման

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-23-Ը ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

 

 

Գ. Սարգսյան 

 

Դ. Սարգսյան 

 

Տ. Դավթյան 

 

Ա. Մովսիսյան

 

Ա. Ղահրամանյան

 

Վ. Տերտերյան

 

 

Կ. Մինասյան

 

Ս. Ավետիսյան

 

 

Ա. Ավետիսյան

 

Շ. Քոչարյան

 

Ա. Ավետիսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Պետրոսյան

 

Ռ. Ալավերդյան

 

Հ. Թաշչյան 

 

 

 

 

Վ. Ասոյան 

 

 

 

 

Ա. Անանյան

 

Խ. Ավալյան


Վ. Սարգսյան

 

 

 

 

Ե. Ազարյան

 

 

Գ. Բարսեղյան

 

 


Ա. Զատիկյան

 

 

Վ. Խուբլարյան

 

 

Ա. Շահինյան

 

Հ. Բաբայան

 

Ա. Պետրոսյան

 

 

Տ. Բաբայան

 

 

Մ. Սարգսյան

 

 

Ա. Ադումյան 

 

 

Մ. Ավանեսյան 

 

 

Ա. Հունանյան  

 

 

Կ. Խաչատրյան 

 

 

Ժ. Հաբեթյան 

 

 

Հ. Դիլանյան

 

 

Տ. Լիլոյան

 

 

 

Ա. Խաչատրյան

 

 

Գ. Բաղդասարյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի հայկական

 մասի նախագահ)

 

- ՀՀ վարչապետի կինը

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

- ՀՀ ֆինանսների նախարար

 

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

 

- ՀՀ Արմավիրի մարզպետ

 

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի

առաջին տեղակալ

 

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին

տեղակալ

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

 

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

 կապերի վարչության պետ (հանձնաժողովի

 պատասխանատու քարտուղար, մեկնում է

 նախօրոք)

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետա-

կան արարողակարգի ծառայություն» գործակա-

լության պետի պաշտոնակատար (մեկնում է

նախօրոք)

 

- ՀՀ վարչապետի օգնական

 

- ՀՀ վարչապետի օգնական

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետա-

կան արարողակարգի ծառայություն» գործակա-

լության պաշտոնական այցերի բաժնի վարիչի

պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

 կապերի վարչության գլխավոր մասնագետ

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

 կապերի վարչության առաջատար մասնագետ

 (մեկնում է նախօրոք)

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության

 աշխատող

 

- ՀՀ պետական պահպանության ծառայության

աշխատող

 

- ՀՀ վարչապետի օպերատոր

 

- ՀՀ վարչապետի լուսանկարիչ

 

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

 լրագրող (համաձայնությամբ)

 

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

 օպերատոր (համաձայնությամբ)

 

- «Հ2» հեռուստաընկերության լրագրող

(համաձայնությամբ)

 

- «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

 (համաձայնությամբ)

 

- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

 (համաձայնությամբ)

 

- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

 (համաձայնությամբ)

 

- «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

 (համաձայնությամբ)

 

- «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

 (համաձայնությամբ)

 

- Հայաստանի հանրային ռադիոյի թղթակից

 (համաձայնությամբ)

 

- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

 սեփական թղթակից Հայաստանում

(համաձայնությամբ)

 

- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի թղթակից

(համաձայնությամբ)

 

- «ԱՐԿԱ» լրատվական գործակալության թղթակից

 (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 հոկտեմբերի 20-ի N 867-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-23-Ը ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

 

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ

Վ. Բադալյան

 

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ս. Սահակյան

 

 

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության և սփյուռքի
վարչության պետ

Ն. Բեգլարյան

 

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Կ. Բեգլարյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների և հարկման վարչության պետ

Ա. Սարգսյան

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

Ա. Մանասերյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական

Ս. Մկրտչյան

 

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի միջազային համագործակցության
և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ

 

Ն. Սարգսյան

 

 

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Կ. Ասոյան

 

- ՌԴ-ում ՀՀ-ի առևտրական ներկայացուցիչ  (համաձայնությամբ, գտնվում է Մոսկվայում)

Է. Ներսիսյան

 

- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ)

 

Ա. Խաչատրյան

 

 

- ՀՀ-ում «Սիտրոնիքս» ԲԲԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հ. Ֆարամազյան

- «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան